×


Աստղիկ Ալավերդյան. « Տարեդարձիս ամենաշատը լսել եմ «բարի ազատում» բարեմաղթանքը»

Հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանն այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին նշեց, որ այս տարի տարեդարձը նշում է ոչ թե անակնկալների, նվերների ու շնորհավորանքների ակնկալիքով, այլ երջանիկ սպասումով. օրեր անց Աստղիկը Աստծո կամոք կմայրանա :):

Աստղիկը շուտով կմայրանա


Այսօր Աստղիկի բոլոր երազանքները կապված են ընտանիքի հետ. «Բոլոր շնորհավորանքներն  ու բարեմաղթանքները կապված են երեխայիս ծննդյան հետ: Իմ ցանկություններն ու երազանքներն էլ վերաբերում են ամուսնուս` Նարբեի եւ բալիկիս առողջությանը, ընտանիքիս համալրմանն ու ամրությանը: Պատահական չէ, որ տարեդարձիս ամենաշատը լսել եմ «բարի ազատում» բարեմաղթանքը»,- ավելացրեց Աստղիկը:

Նարբեն ու Աստղիկը


Երեկոյան Աստղիկն ու Նարբեն ընտանեկան նեղ միջավայրում սեղանի շուրջ գավաթ կբարձրացնեն ապագա մայրիկի ու բալիկի առողջության կենացը: «Ավելի մեծ խնջույքով տարեդարձս կտոնեմ երեխայիս ծննդյան հետ միասին»,- մեզ հետ զրույցում նշել է Աստղիկ Ալավերդյանը` ավելացնելով, որ փոքրիկը ծննդյան եւ կյանքի լավագույն նվերն է:

BRAVO.am-ը շնորհավորում է Աստղիկ  Ալավերդյանին ծննդյան 28-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, բարի ազատում եւ մայրական մեծ երջանկություն:

Տեքստը` Աշխեն Դաշյանի
Լուսանկարները` Աստղիկ Ալավերդյանի  անձնական արխիվից եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին