×


Աստղիկ Սաֆարյան. «Կարոտել էի մեր մոսկովյան տունը»

Աստղիկ Սաֆարյանի` Հունաստանում անցկացրած հանգստի մասին պատմել ենք:  Պարզվում է` դրանից հետո երգչուհին որոշել է մի քանի օրով էլ Մոսկվա մեկնել: Աստղիկը BRAVO.am-ի հետ զրույցում ոչ միայն պատմել է մոսկովյան այցի մասին, այլեւ տրամադրել իր վերջին ֆոտոշարքը:

Աստղիկ Սաֆարյանը


«Աշխատանքային բուռն շրջանից հետո շարունակում եմ վայելել հանգիստս, կարելի է ասել «time out» եմ վերցրել: Հունաստանից ու Բարսելոնայից հետո որոշեցի Մոսկվա մեկնել, քանի որ շատ էի կարոտել մեր այնտեղի տունը, հաճելի ժամանակ անցկացրեցի ծնողներիս հետ, հանդիպեցի մոսկովյան շատ սիրելի ընկերներիս, ովքեր ինձ մեծ ջերմությամբ ընդունեցին»:

Աստղիկ Սաֆարյանը


Անդրադառնալով նոր ֆոտոշարքին` եգչուհին ասել է. «Այս անգամ համագործակցել եմ Ուկրաինայում բնակվող շատ տաղանդավոր մի լուսանկարչի հետ, ով աշխատել է ուկրաինական «Vogue» եւ այլ հայտնի ամսագրերի հետ»:

Մեր նախորդ զրույցի ընթացքում Աստղիկն ասել էր, որ Միլանից ֆոտոմոդելի աշխատանքի հրավեր ունի. «Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է, որն ավելի ուշ կիրականացվի, հավանաբար, հաջորդ այցիս ժամանակ: Այս անգամ հասցրեցի Բարսելոնայում գովազդային հոլովակների նկարահանումներ անել, կարեւորը` հանգիստս համատեղեցի աշխատանքի հետ, կուտակեցի էներգիա, որպեսզի շարունակեմ աշխատել ավելի բարձր տրամադրությամբ եւ նույն ակտիվությամբ, որը բնորոշ է Աստղիկ Սաֆարյանին»:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին այս օրերին Երեւանում է ու անցել է աշխատանքային գրաֆիկին. «Շատ նորութուններ ունեմ, նոր երգեր, տեսահոլովակ ու ֆոտոշարքեր: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ դրանք հանձնելու երկրպագուներիս դատին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW