×


Աստղիկ Սաֆարյան.“Խենթություններ անելու համար հատկապես կարեւոր է...\"

Գարնանը վերադառնալով Երեւան` Աստղիկ Սաֆարյանն այստեղ նկարահանեց ու ներկայացրեց “Shalom” երգի տեսահոլովակը, մասնակցեց տարբեր նախագծերի, իսկ այժմ նա կրկին Բարսելոնայում է, քանի որ նախընտրում է ծովափնյա հանգիստը: Երգչուհին օրեր առաջ մասնակցել է նաեւ “Fashion’s Night Barcelona” նորաձեւության ցուցադրությանը:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկը հաճախ է ճամպրուկային անցուդարձի մեջ, բայց ամենակարեւոր իրերը պայուսակում են` փաստաթղթեր, դրամապանակ, հեռախոս ու բանալիներ: Իսկ հետաքրքիր ճամփորդություն ունենալու համար նրան հարկավոր է բարձր տրամադրություն եւ դրական էներգիա:

Հետաքրքրվեցինք` ինչը կարող է ուրախացնել երգչուհուն.“Ծով, արեւ, արեւայրուք, եւ իմ բարձր տրամադրությունն արդեն ապահովված է: Ծովն ինձ իսկապես հանգստություն է տալիս. այստեղ ապրելով ծովափին մոտ` գրեթե ամեն ուշ երեկո կամ լուսաբացին զբոսնում եմ, նստում ավազին եւ զգում եմ, թե ինչպիսի հանգստություն է ինձ փոխանցում ու տանում բացասական լիցքերը”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկի համար ուղեւորություններն անցնում են խենթություններով, իհարկե, խելամիտ սահմաններում. “Խենթություններ անելու համար հատկապես կարեւոր է, թե ում ընկերակցությամբ եմ լինում: Սովորաբար, երբ մենակ եմ ճանապարհ գնում, ավելի զգոն ու աչալուրջ եմ, իսկ երբ վստահելի ընկերների հետ եմ, ապա կարող եմ փոքր-ինչ խենթություններ ինձ թույլ տալ, քանի որ պաշտպանված ու ապահով եմ զգում: Փառք Աստծո, որ ունեմ նման վստահելի ընկերներ, որոնց հետ իսկապես կարող եմ կիսել ուրախությունս եւ լավ ժամանակս”:

Հաճախ լինելով օդանավակայաններում` նա ասել է, թե ինչպես է տնօրինում իր ազատ ժամանակը. “Օգտագործում եմ տարբեր աշխատանքներ ավարտին հասցնելու համար: Օնլայն հարցազրույցներիս ու գործնական նամակներիս եմ պատասխանում եւ պայմանավորվածություններ ձեռք բերում, իսկ երբ առանձնանում եմ, նոր երգերիս մեղեդիների համար խոսքեր եմ գրում, ճանապարհին եւս ստեղծագործում եմ:)”:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկը դեռ կվայելի ամառային Բարսելոնան.“Քանի որ Երեւանում գտնվելուս ընթացքում առանց ընդմիջումների զբաղված էի աշխատանքով, այժմ հանգիստն ինձ կօգնի, որ լիցքավորվեմ եւ ավելի մեծ էներգիայով աշխատեմ: Կվերադառնամ նոր գաղափարներով ու ավելի լավ տրամադրությամբ: Այստեղ արձակուրդին զուգահեռ զբաղվում եմ նոր երգերիս գործիքավորումներով, տեղի լուսանկարիչներից մեկից նոր ֆոտոշարքի առաջարկ ունեմ, նաեւ կան շատուշատ աշխատանքներ, որ կփորձեմ իրականացնել, երբ վերադառնամ իմ սիրելի Հայաստան”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW