×


Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Բարսելոնայից

Աստղիկ Սաֆարյանը Երեւան է վերադարձել նոր ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Փոփ-ռոք երգչուհու նոր լուսանկարներն արվել են Բարսելոնայի ֆոտոստուդիաներից մեկում՝ իսպանացի երիտասարդ լուսանկարիչ Մարտին Ռոիգի(Martín Roig) կողմից:

Աստղիկ Սաֆարյանը


“Հետեւելով սոցիալական ցանցերի իմ էջերին՝ նա ծանոթացել էր իմ որոշ աշխատանքներին ու առաջարկել հանդես գալ որպես ֆոտոմոդել: Այս նախագիծը կներկայացվի այդ ստուդիայի եւ Մարտինի պաշտոնական ցուցահանդեսին։ Առհասարակ, "ԷԼ Style" ամսագրի շապիկին հայտնվելուց հետո եւ պրոֆեսիոնալ մյուս ֆոտոշարքերս ներկայացնելուց հետո Բարսելոնայում մի քանի  լուսանկարչի կողմից որպես ֆոտոմոդել աշխատելու առաջարկներ եմ ստացել: Դրանցից ընդունել եմ միայն նրանք, որոնք ձեւաչափով համապատասխանում են ինձ”, - պատմել է Աստղիկը:

Աստղիկ Սաֆարյանը


Ֆոտոշարքն արվել է երկու տաղավարում՝ երկու կերպարով: Այս անգամ եւս երգչուհին ինքն է ընտրել իր ոճն ու հագուստը.“Լուսանկարիչը, տեղեկանալով, որ գրեթե միշտ իմ իմիջն ինքս եմ ստեղծում, հայտնեց իր հիացմունքն ու ցանկացավ, որ հագուստը կրկին ես ընտրեմ, ինչն ինձ համար նույնպես հաճելի էր”։

Երգչուհին ունի եւս մեկ համագործակցություն վենեսուելացի լուսանկարիչ Ռաֆայել Ռոդրիգեսի հետ.“Նա աշխատում է Բարսելոնայում, համագործակցում հայտնի մի շարք ընկերությունների ու բարձրակարգ ապրանքանիշերի հետ։ Նրա հետ արվեց եւս մի հետաքրքիր պրոֆեսիոնալ ֆոտոշարք: Այն կներառվի լուսանկարչի երկար սպասված գրքում, որը լույս կտեսնի 2016-ին”։

Աստղիկ Սաֆարյանը


Բարսելոնայում ամառային կարճատեւ արձակուրդից հետո Երեւանում գտնվող Աստղիկը կրկին նվիրվել է իր սիրելի աշխատանքին. “Իմ “ACÓ” ապրանքանիշը կներկայացնի հետաքրքիր նորություններ, նաեւ ունեմ նոր երգեր, որոնք ձայնագրելու եմ ստուդիայում: Պլանավորված է եւս մի նոր տեսահոլովակ այս տարվա ընթացքում, կան հետաքրքիր նախագծեր, որ փորձում ենք ծրագրել Արմեն Փիրիմասիհիի հետ, ինչպես նաեւ համերգային առաջարկներ եմ ստացել արտերկրից, որոնք բանակցման փուլում են”:

BRAVO.am
Լուսանկարները՝ Martín Roig-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին