×


Աստղիկը, Մյուզիք Հայկը, Մարինան եւ այլք՝ Մոսկվայի հայկական ֆեշն շոուին

Մոսկվայում արդեն 4-րդ անգամ կայացել է հայկական նորաձեւության` «AFD-International Fashion Day» գարնանային ցուցադրությունը: Տարբեր երկրներից դիզայներները ներկայացրել են իրենց նոր հավաքածուները՝ հայկական մոդեռն տարազներից մինչեւ երեկոյան ու կոկտեյլային զգեստներ։ Այս անգամ պոդիումով քայլել են նաեւ փոքրիկները՝ կրելով մանկական նորաոճ զգեստներ:

«AFD» գարնանային ցուցադրությանը


Գարնանային ցուցադրությանը մասնակցել են մոդելավորողներ Սվետլանա Հակոբյանը, Ռոմե Հակոբյանը, Պոլինա Գոլուբը, Նարինե Հարությունյանը, Մարինե Բալասանյանը, Գայանե Բաղդասարյանը։ Աստղիկ Սաֆարյանը ոչ միայն երգել է, այլեւ Մոսկվայում առաջին անգամ ներկայացրել է իր ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն։ «AFD»-ն նաեւ հարթակ է տրամադրում սկսնակ ստեղծագործողներին. Հայաստանից դիզայներ Ժանեթ Հովսեփյանը ցուցադրել է իր «Սեւ եւ սպիտակ» խորագրով հավաքածուն:

Հանդիսավարներն էին հեռուստառադիոհաղորդավարներ Առլեն Սաֆարյանն ու Մարիա Տետերլեւան։ Երեկոյին ներկա են եղել ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր, այդ թվում՝ պարուհի-հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը, երգիչ Մյուզիք Հայկը եւ այլք։

Աստղիկ Սաֆարյանը՝ «AFD» գարնանային ցուցադրությանը


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է «AFD-International Fashion Day»-ի հիմնադիր-կազմակերպիչ Նաիրա Նիազյանը, այս տարվանից սկսած՝ մասնակիցներից մեկին հնարավորություն կընձեռվի դրամաշնորհ ստանալ «Follow the Fabrika» նախագծին մասնակցելու համար, որն ուղղված է դիզայներներին միջազգային շուկայում ներկայացնելուն: 

Ի դեպ, Նաիրան որոշել է ընդլայնել ֆեշն-միջոցառումների շարքը։ Այս ամիս Երեւանում կկայանա «Ոսկե ժանյակ» խորագրով նորաձեւության շաբաթ. «Հրավիրված են տարբեր երկրների դիզայներներ, արդեն հստակեցված է, որ բացումը կանի անձամբ Վյաչեսլավ Զայցեւը»:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Նիազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին