×


Ասք մարմնի ինտիմ մասերը մերկացնելու մասին :)

Թվում է, թե սուպերմոդելները հանրությունից թաքցնելու ոչինչ չունեն. նրանք բազմիցս նկարահանվել են ինչպես ներքնազգեստով, այնպես էլ կիսամերկ ու ամբողջովին մերկ: Բայց պարզվում է` կան նաեւ գեղեցկուհիներ, որոնք ամոթի զգացում ունեն եւ հրաժարվում են ցուցադրել մարմնի ինտիմ մասերը:):

Ալեսանդրա Ամբրոսիոն


“Համեստ” մոդելներից մեկն էլ “Victoria`s Secret’’ ապրանքանիշի “հրեշտակ’’ եւ երկու երեխայի մայրիկ Ալեսանդրա Ամբրոսիոն է: Չնայած` համացանցը ողողված է նրա բավական անկեղծ եւ էրոտիկ ֆոտոշարքերով, նշում է, թե ամբողջովին մերկ երբեւէ չի նկարահանվել.“Անհարմար եմ զգում նման կերպ հայտնվել ֆոտոխցիկի առջեւ: Եթե անգամ տպավորություն է ստեղծվում, թե մերկ եմ, թափանցիկ սթրինգով եմ լինում, կուրծքս էլ ձեռքով եմ ծածկում’’:

Ալեսանդրա Ամբրոսիոն


Ամբրոսիոյի գործընկերուհի Իզաբելի Ֆոնտանան եւս խոստովանել է, թե չափազանց անկեղծ նկարահանումների սիրահար չէ: Ֆոտոխցիկի առջեւ մերկանալուն դեմ է նաեւ մոդել Կոկո Ռոշան, որը վերջերս վիճել է հայտնի “Elle” ամսագրի աշխատակիցների հետ, ովքեր առանց թույլտվության ֆոտոշոփի միջոցով մերկացրել են իրեն:

Քեյթ Մոսը


Իսկ ահա Քեյթ Մոսը, որի մերկ լուսանկարների թիվն օր օրի մեծանում է, խոստովանել է, թե կարիերայի սկզբում մեծ խնդիրներ է ունեցել.“Դժվարությամբ եմ համակերպվել այն մտքի հետ, որ միլիոնավոր մարդիկ տեսնելու են մարմինս: Փակվում էի զուգարանում ու լաց լինում, հետո դուրս էի գալիս, մերկանում էի ֆոտոխցիկի առջեւ ու կատարում աշխատանքս’’: 

Բազմաթիվ են այն մոդելները, որոնք հեշտությամբ են մերկանում ֆոտոշարքերի համար, ինչպես, օրինակ, Միրանդա Քերը, Հայդի Քլումը, Կարլի Քլոսն ու այլք: Նրանց ավելի շատ տեսել ենք առանց հագուստի, քան հակառակը:):

BRAVO.am
Աղբյուրը՝ Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին