×


Արա Ղազարյանը եթերում ջրել է Էմմիին, Անի Քրիստիին եւ Անդրեին :)

Արա Ղազարյանը ջուր է լցնում Էմմիի, Անի Քրիստիի, Անդրեի վրա եւ այլ փորձությունների ենթարկում բոլոր նրանց, ովքեր կհայտնվեն իր նոր հեռուստածրագրի տաղավարում:  “Showtime”` այսպես է կոչվում “USArmenia TV”-ի թոք-շոուն, որի համահեղինակը հենց ամերիկաբնակ հաղորդավարն է:

Արա Ղազարյանը եւ Անի Քրիստին


“Այսօր Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերություններից ոչ մեկը չունի ուշ երեկոյան հեռարձակվող շոու-ծրագրեր: Արդեն ժամանակն է, որ ներկայացնենք այն, ինչի պակասը կա: Բազմաթիվ սերիալների առկայության պարագայում հեռուստադիտողը հնարավորություն չունի դիտել թոք-շոու, եւ այդ բացը լրացնելու նպատակով էլ որոշեցինք ստեղծել այն”,-BRAVO.am-ին ասել է Արան եւ հավելել, որ վերջին 3-4 տարիներին զբաղված էր սերիալների արտադրությամբ եւ հանդես էր գալիս որպես պրոդյուսեր.“Կարծես հեռացել էի իմ բուն մասնագիտությունից: Այս թեթեւ, ուրախ ժամանցային հաղորդման շրջանակում էլ հավատարիմ կմնամ ինքս ինձ եւ հյուրերին սուր որոշ հարցեր կտամ”:

Մկրտիչ Արզումանյանը եւ Արա Ղազարյանը


Նա տեղեկացրել է, որ “Showtime”-ի համահաղորդավարն ու իր օգնականը դերասան Գրիգորի Հակոբյանն է.“Շոուն չի սահմանափակվում տաղավարում. ունենք բազմաթիվ բաժիններ: Օրինակ` “Կոֆե դրեք, գալիս եմ” բաժնի շրջանակում Աննա Գրիգորյանն այցելում է ամերիկահայ հայտնիներին, մյուսներն են` “Ամենից ամենա”, “Հայ ստատուս”, “Խոսքը`փոքրին, ջուրը` մեծին”, որտեղ զրուցում եմ 4-ից 8 տարեկան երեխաների հետ”:

Նարեկ Մակարյանը, Նառան եւ Արա Ղազարյանը


Թոք-շոուն եզրափակվում է խաղահրապարակում: Ինչպես նշել է Արա Ղազարյանը, հյուրերի հետ հայտնվում է չափազանց հետաքրքիր իրավիճակներում.“Խնդիրներ չեն եղել: Այստեղ նմանատիպ շոուները բնական երեւույթ են: Վերջերս Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանն էր հյուր եկել: Նրան առաջարկեցի հելիում գազով լցված փուչիկ շնչել եւ զրուցել: Քանի որ հելիումը բարակացնում է ձայնը, բավական զավեշտալի իրավիճակում հայտնվեցինք”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արա Ղազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին