×


Արամայիս Հայրապետյանի նոր գործերը Լուսիի, Գեւորգ Այվազյանի եւ Իվետա Մուկուչյանի հետ :)

Արամայիս Հայրապետյանը վերջին շրջանում շատ ակտիվ է. հաջորդաբար նոր տեսահոլովակներ է նկարահանում, BRAVO.am-ին էլ հայտնել է, որ այժմ իր կնոջ՝ Լուսիի պրոդյուսերը լինելուց բացի, նաեւ դարձել է դուդուկահար Գեւորգ Այվազյանի պրոդյուսերը:

Արամայիս Հայրապետյանը


Ռեժիսորը նշել է, որ պրոդյուսերությունն իր համար նոր ոլորտ չէ.«Վաղուց ծանոթ եմ այս աշխատանքին: Նախեւառաջ մտածում եմ, թե արտիստին ինչը հաջողություն կբերի՝ անկախ իմ անձնական ճաշակից ու նախասիրություններից։ Երբ երկու աշխատանքս համատեղում եմ, կարծում եմ՝ ավելի լավ արտադրանք է ստացվում»։

Թե ինչու եւ ինչպես է դուդուկահարի պրոդյուսերը դարձել, Արամայիսը պատասխանել է.«Երբ նրա առաջին՝ «Ծիրանափող» հոլովակը նկարեցի, որի հերոսը վարպետ Կարեն Ջանիբեկյանն է, մեր համագործակցությունը ստացվեց։ Այնուհետեւ նկարեցինք «Հույսի առավոտը»՝ Գուժ Մանուկյանի եւ Մարջան Ավետիսյանի մասնակցությամբ։ Հիմա բացի հոլովակներ նկարելը, զբաղվում եմ երգերի ընտրությամբ, հագուկապով ու ընդհանուր ոճով»։

Բոսսոնը եւ Գեւորգ Այվազյանը


BRAVO.am-ը հայտնել է, որ Մոսկվայում կայացած «Տաշի շոու 2016» -ի հատուկ հյուրը հայտնի շվեդ երգիչ Բոսսոնն էր, որի ելույթի ժամանակ նրան նավագակցել է Գեւորգը.«Կազմակերպիչները, տեղյակ լինելով Գեւորգի գործունեությանը, նրան առաջարկեցին, որ բեմում նվագի դուդուկի պարտիաները: Առիթը բաց չթողեցինք, եւ հիմա նրանց ելույթը ներկայացնում ենք տեսահոլովակով, որում ներառված են նաեւ կուլիսային ու այլ կադրեր: «Efharisto»-ն Բոսսոնի հիթերից մեկն է, նրա երգերը ժամանակին շատ սիրված էին»։

Ռեժիսորի փոխանցմամբ՝ առաջիկայում պատրաստ կլինեն Լուսիի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները.«Կնոջս երգը կրկին անգլերեն է՝ փոփ ոճում, իսկ Իվետայինը դեռ չեմ կարող բարձրաձայնել։ Նաեւ Արամ MP3-ի երեւանյան մենահամերգը շուտով եթերում կլինի, որի գրաֆիկական աշխատանքներն ինձ էին վստահել»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արամայիս Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին