×


Արամե. “Ձյունանուշը կա, բայց ամուսնության մասին հայտարարելը դեռ վաղ է:)”

Արամեն նախընտրում է Ամանորն անցկացնել ընտանեկան միջավայրում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ այս տարի չի աշխատելու, փոխարենը տոնը կդիմավորի տանը՝ հարազատների հետ. “Նոր տարին ընտանեկան տոն է, որոշել եմ լիովին վայելել ժամանակս”:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


“Ձյունանուշ”, ահա եւ Արամեի` նախորդ տարիների խնդրանքը Ձմեռ պապիկից:). “Ձյունանուշը կա, բայց ամուսնության մասին հայտարարելը դեռ վաղ է: Երբ որոշենք օրինականացնել մեր հարաբերությունները, բոլորը կիմանան:)”:

Երգչի ընտրյալը՝ Աննա Թովմասյանն էլ է ամուսնության մասին խոսելիս սիրելիի նման պատասխանում: “Չեմ կարող հստակ ասել. կապրենք, կտեսնենք: Բայց այս տարվա իմ ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել հաջողություններն անձնական կյանքում:)”, - BRAVO.am-ին ասել է սկսնակ երգչուհին:

Աննայի խոսքով՝ ինքն ու Արամեն միմյանց ճանաչել են դեռ Ռուսաստանում բնակվելու տարիներին, բայց հարաբերությունները լրջացել են այստեղ` Երեւանում. “Եթե չեմ երգում, որպես հանդիսատես ներկա եմ լինում Արամեի ելույթներին եւ ոգեւորում իմ սիրելի անձնավորությանը: Նա էլ ինձ է շատ ոգեւորում, հնարավոր է՝ իր հեղինակած երգը կատարեմ, իսկ դուետ երգելու նպատակ դեռ չունենք”:

Արամեի սիրելին` Աննա Թովմասյանը


24-ամյա Աննան նշել է, որ այժմ Երեւանում բնակվում է իր մայրիկի հետ, հույս ունի` հետագայում մյուս հարազատներն էլ կտեղափոխվեն: Առաջին՝ “Խոսքերն ավելորդ են” տեսահոլովակից հետո աղջիկը մտադիր է նոր երգեր ներկայացնել հանդիսատեսին. “Չգիտեմ՝ պատճառն առաջին տեսահոլովակն է, թե հայտնի մարդու կողքին լինելը, բայց տարբեր վայրերում նկատել եմ անծանոթ մարդկանց հայացքները: Իսկ Արամեի երկրպագուներին շատ լավ եմ վերաբերվում, ինքս ուրախանում եմ, որ ընդունում ու սիրում են իրեն”:

Արամեն զրույցի վերջում հայտնել է իր ամենամեծ ցանկության մասին. ուզում է, որ բոլորն առողջ լինեն. “Իրավունք չունեմ բողոքելու, բայց այս տարին ինձ համար դժվար էր… 2012-ից մեկ բան եմ ուզում. թող բոլորն առողջ լինեն:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին