×


“Արամե” պատկերասրահի դռներն այսուհետ կրկին բաց են

Մաշտոցի 33/1 հասցեում՝ Շահումյանի անվան դպրոցի հարեւանությամբ, այսուհետ արվեստասերներին հյուրընկալելու է “Արամե” պատկերասրահի նոր Արվեստի կենտրոնը, որի բացումն օրերս էր:

"Արամե" պատկերասրահի նոր Արվեստի կենտրոնում ներկայացված կտավներից


Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է ցուցահանդեսով: Ներկայացված 55 աշխատանքի հեղինակներն են Արմեն Գեւորգյանը, Տարոն Մուրադյանը, Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, Արա Միքայելյանը եւ ուրիշներ:

"Արամե" պատկերասրահի նոր Արվեստի կենտրոնի բացման հյուրերը


 “Նոր հեղինակների, երիտասարդ նկարիչների թիվը շատացել է, եւ մեզ ավելի մեծ տարածք էր պետք: Այստեղ ավելի հաճախ կցուցադրենք հենց նոր սերնդի ներկայացուցիչների աշխատանքները: Մեր նպատակը մեր նկարիչներին ճանաչելի դարձնելն է”,- ասել է պատկերասրահի մենեջեր Սյուզի Հակոբյանը՝  նշելով, որ “Արամե”-ն արդեն 9-ը տարեկան է, եւ նոր մասնաճյուղը հենց այդ ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքն է:

Էմիլ Գազազի քանդակներից


Սեպտեմբերին Արվեստի կենտրոնում նախատեսվում է իրականացնել “Նոր սերունդ, նոր տաղանդներ’’ խորագրով ցուցահանդեսը: Կլինի նաեւ հայ ծովանկարիչների աշխատանքների ցուցադրություն:  Ինչպես նշել է պատկերասրահի մենեջերը, հայ գեղանկարիչների ու քանդակագործների անհատական, ինչպես նաեւ խմբակային ցուցահանդեսներն անպակաս են լինելու. “Արվեստի կենտրոնում կներկայանան նաեւ սփյուռքահայ նկարիչները”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW