×


Արամե. «Սպասվում են «տանջալի», բայց եւ հաճելի օրեր»

«Դեպի երկինք»` այսպես է կոչվում Արամեի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ օրերս: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերը` Ավետ Բարսեղյանինը:

«Դեպի երկինք» տեսահոլովակի նկարահանումներին


«Տաղանդավոր այս դուետը տասնյակ մնայուն գործեր ունի, որոնց երբեմն շատ եմ կարոտում: Գեղեցիկ այս երգն ինքնըստինքյան է ստացվել: Այն մեծ նվեր է ընկերներիս կողմից»,- BRAVO.am-ին ասել է երգիչը`հավելելով. «Ամեն ինչ սկսվեց Արսենի զանգից, երբ ես Գերմանիայում էի: Ասաց, որ, ինչ-որ հաղորդումից ոգեշնչված երգ է գրել ու ցանկանում է ինձ նվիրել: Շատ ուրախացա: Վերադառնալուն պես լսեցի այն ու… իմ կարծիքն էլ պետք չի ասել:)»:

Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Երգչի խոսքերով, նրանից լավ ոչ ոք չէր կարող փոխանցել իր հոգեվիճակը: Տարիների ընկերության ու ամենօրյա շփման արդյունքում Սյոման յուրովի է տեսնում եւ զգում երգչի ամեն մի ապրումը:

«Դեպի երկինք» տեսահոլովակի նկարահանումներին


Խոսելով համերգային շրջագայությունից` Արամեն ասել է, որ նոր է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Որոշել է համերգներով շրջագայել նաեւ Հայաստանի մարզերով եւ Լեռնային Ղարաբաղով:

«Հավանաբար, հուլիսի վերջին կսկսենք: Ծրագրում եմ մոտ 15 համերգ ունենալ: Շատ ուրախ եմ, քանի որ կարոտել եմ մարզերի հանդիսատեսին: Սպասվում են «տանջալի», բայց եւ հաճելի օրեր»,- ասել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները`Արամեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին