×


Արամեն, Անդրեն, Սիլվան, Քրիստինեն, Սոֆին, Ռազմիկը եւ ուրիշներ` Կամո Սեյրանյանի “Իրիկնային”-ի շնորհանդեսին

Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ երեկ` ապրիլի 15-ին, հավաքվել էին “Դալմա Գարդեն Մոլ”-ի “Սինեմա Սթար” կինոթատրոնում` մասնակցելու Կամո Սեյրանյանի նոր` “Իրիկնային” տեսահոլովակի առաջին ցուցադրությանը:

Ֆրիդա Յորքը, Կամո Սեյրանյանը, Ռազմիկ Ամյանը եւ Անդրեն

Արմեն Ալեքսանյանը, Արմեն Մարգարյանը, Կամո Սեյրանյանը եւ Ֆրիդա Յորքը


Հրավիրվածների շարքում էին Քրիստինե Պեպելյանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Սոֆի Մխեյանը եւ Անդրեն


Դուդուկահարը մեզ հետ զրույցում հայտնել է, թե իր մտերիմ ընկեր, ռեժիսոր Արման Գեւորգյանի` Հայաստանից բացակայելու պատճառով ստիպված է եղել երկու տարի հետաձգել նկարահանումները.“Սցենարի հեղինակը հենց նա է: Կարծում եմ` հաջողված փոքրիկ ֆիլմ է ստացվել”:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը


“Իրիկնային” երգի երաժշտության հեղինակն Արմեն Ալեքսանյան է: Ինչպես Կամո Սեյրանյանն է նշել, այս ստեղծագործությունը գրվել է մոտ 8 տարի առաջ, եւ առաջին անգամ այն կատարել է Հանրային հեռուստաընկերության “Բենեֆիս” նախագծի ժամանակ:

Շնորհանդեսին ներկա էին նաեւ դերասաններ Արմեն Մարգարյանն ու Ֆրիդա Յորքը, որոնք էլ փոքրիկ Մոնիկայի հետ մարմնավորում են տեսահոլովակի հերոսներին: Ըստ սյուժեի` մանկատնից փախած աղջնակը ճանապարհին հանդիպում է մի վարորդի, որը պետք է դառնա իր հայրը: “Իրիկնային”-ը շուտով կհայտնվի համացանցում, այն կարող եք դիտել նաեւ մեր Videos բաժնում:

Սյոմա Կոդաբաշյանը, Արամեն եւ Արման Հովհաննիսյանը


Կամո Սեյրանյանի խոսքով` վերջին շրջանում իր աշխատանքային գրաֆիկը բավական խիտ է. համագործակցել է հանրահայտ երաժիշտների հետ, համերգներով շրջագայել է եվրոպական երկրներում, առաջիկայում էլ կմեկնի Միացյալ Նահանգներ.“Շուտով դուդուկով կներկայացնեմ նաեւ Արամ Խաչատրյանի “Լեզգինկա”-ն եւ “Սուսերով պար”-ը”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին