×


Արամեն` սիրելիի հետ անցկացրած հանգստի եւ սպասվող նորությունների մասին

Bravo.am-ը շարունակում է անդրադառնալ հայ հայտնիների ամառային հանգստին: Արամեն օրեր առաջ է վերադարձել Բուլղարիայից: Ինչպես ինքն է նշել, Աննայի հետ առաջին ամառային հանգսիտն են անցկացրել` համատեղելով իրենց միության մեկամյակը:

Արամեն


“Ընկերներիս խորհրդով եւ նրանց հետ մեկնել էինք Բուլղարիա: Առաջին անգամ էինք այնտեղ, սակայն տպավորություններն այնքան էլ վառ չէին. կարեւորն անհանգստացնողներ չկային: Սիրում եմ պասիվ հանգիստ, բայց ոչ պարապություն. միշտ փորձում եմ հետաքրքիր զբաղմունք գտնել, որն ինձնից շատ էներգիա չի տանի”,- մեզ հետ զրույցում ասել է երգիչն ու հավելել, որ անգամ հանգստի ժամանակ չի դադարել մարզվել:

Արամեն և Աննան


Ի դեպ, երգիչը շուտով ստեղծագործական նորություն կներկայացնի. այժմ ձայնագրում է նոր երգ եւ պատրաստվում համերգային շրջագայության, որի մասին մանրամասն կպատմի ավելի ուշ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին