×


Արամո.«Սկսել եմ կյանքն ավելի գնահատել»

Երգիչ, դերասան Արամոն դարձել է 48 տարեկան։ Արտիստը տարեդարձն այս տարի նշել է Երեւանի դրամատիկական թատրոնի բեմում` խաղալով «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացման մեջ, որի ավարտին կինը՝ Էմմա Պետրոսյանը, եւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը բեմ են բարձրացել տոնական տորթով:

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


«Հանդիսատեսի հետ փչեցի մոմերը եւ ստացա ջերմ շնորհավորանքներ, որից հետո երեկոս շարունակեցի մտերիմներիս շրջապատում,- BRAVO.am-ին պատմել է նա` նշելով, թե ինչ է սիրում նվեր ստանալ.«Ինձ հարազատ մարդիկ առաջին հերթին նվիրում են իրենց սերը, իսկ նյութական նվերներից սիրում եմ օծանելիք: Այս տարի ստացել եմ նաեւ գեղեցիկ դիմանկար, ընկերներիցս մեկն էլ ծիրանի չրերի տեսականի նվիրեց, շատ էի ուրախացել:)»:

Արամոյի որդին՝ Ավո Գեւորգյանը, այժմ Գերմանիայում է եւ հայրիկին շնորհավորել է հեռակա կարգով.«Ես իսկապես սիրում եմ ծննդյանս օրը, որ լույս աշխարհ եմ եկել ու ապրում եմ։ Տարվա իմ ամենասիրելի օրերից մեկն է։ Սկսել եմ կյանքը ավելի գնահատել, շատ բաների ավելի խորն եմ նայում ու վերլուծում»։

Էմմա Պետրոսյանը, Սուրեն Շահվերդյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Արամոն


Այս տարի լրանում է Արամոյի բեմական գործունեության 30-ամյակը: Նա մտադիր է գարնանը կամ ամռանը հոբելյանը նշանավորել մենահամերգով.«Սիրում եմ բեմը, իմ մասնագիտությունն է, ինձ համարում եմ արտիստ։ Վերջին շրջանում ավելի շատ թատրոնում ու ֆիլմերում եմ եղել, բայց կանդրադառնամ երգարվեստին. նոր երգեր ունեմ։ Դրան զուգահեռ ես ու Էմմաս շարունակում ենք թատրոնում նոր գործեր անել, նա նոր պիես ունի, երեւի նորից ես կխաղամ։ Սուրեն Շահվերդյանն էլ նոր գործ ունի, կարծում եմ՝ Լուիզա Ղամբարյանի հետ կրկին կխաղանք։ Բացի այդ, նոր ֆիլմերում նկարվելու առաջարկներ կան, որոնց սցենարին դեռ պետք է ծանոթանամ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Արամոյի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW