×


Արաքսյա Մելիքյան.«Ցանկանում եմ սեփական տուն ունենալ»

Արաքսյա Մելիքյանը դարձել է 32 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ տարեդարձի առթիվ երկու խնջույքի է մասնակցել.«Երեկ նաեւ մորաքրոջս ծննդյան օրն էր, եւ կանանցով ռեստորանում նշեցինք, հետո էլ մեր տանն ուրախ ժամանակ անցկացրի մտերիմներիս շրջապատում»:

Արաքսյա Մելիքյանը


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհին պատմել է, որ ավանդույթի համաձայն` կեսգիշերին իրեն հյուր են եկել ընկերները. «Անի Պետրոսյանի, Ռոման Բաբայանի եւ մյուսների հետ ուղիղ տասներկուսին միասին փչեցինք տոնական տորթի մոմերը»: 

Արաքսյայի ամուսինը` դերասան Անդրանիկ Զաքարյանը, որդին եւ դուստրը նրան շնորհավորել են գեղեցիկ ծաղիկներով եւ տորթով.«Երեխաներիս ծնվելուց հետո սկսել եմ սիրել ծննդյանս օրը: Տղաս՝ Գուրգենը, մեծ ոգեւորությամբ է պատրաստվում մեր տարեդարձերին: Երեկ էլ հայրիկի հետ գնացել էր խնջույքի համար անհրաժեշտ պարագաները գնելու:)»:

Անի Պետրոսյանը եւ Արաքսյա Մելիքյանը


Տորթի մոմերը փչելիս դերասանուհին գրեթե միշտ նույն երազանքն է մտապահում. «Իմ երազանքները չեն փոխվում:): Սեփական տուն ունենալու ցանկություն ունեմ, ինչի համար շատ աշխատել է պետք, ոչ թե երազել:)»:

BRAVO.am-ն Արաքսյային մաղթում է նորանոր հաջողություններ եւ երազանքի իրականացում: 

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW