×


Արեւիկ + Հայկո. Սիրային խոստովանություններ եւ բացահայտումներ :)

Այն գալիս է հանկարծակի, օրդ լցնում նոր գույներով եւ փոխում կյանքիդ հունը… Սիրո տոներին ընդառաջ BRAVO.am-ը սիրո թեմայով մի շարք հարցեր է հղել հայ հայտնիներին եւ նրանց սիրելիներին: Այսօր ներկայացնում ենք սիրո քաղաք Փարիզում բնակվող երգչուհի Արեւիկ Ալավերդյանի եւ նրա ամուսնու պատասխանները, որոնց ժամադրավայրը հարաբերությունների զարգացման առաջին փուլում օդանավակայանն էր:):

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ


Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
Արեւիկ. Գեղեցիկ եւ հանգիստ վայր, ռոմանտիկ մթնոլորտ, հաճելի երաժշտություն, ծաղիկներ եւ, իհարկե, այդ հրաշալի խոսքերը…
Հայկ. Համամիտ եմ, որովհետեւ հենց այդպես էլ խոստովանեցի զգացմունքներս:

Սիրո մասին ամենասիրելի ֆիլմը:
Արեւիկ.
Շատ-շատ են, դժվարանում եմ ասել:
Հայկ. “Notting Hill”

Ամենահիշարժան ժամադրությունը:
Արեւիկ. Քանի որ մեր հարաբերությունները զարգանում էին հեռավորության վրա, ինձ համար հիշարժան հանդիպումներն ամենասպասվածն էին, այսինքն, երբ դիմավորում էի սիրելիիս օդանավակայանում:
Հայկ. Մեր բոլոր հանդիպումներն էլ ինձ համար հիշարժան են:

Առաջին հանդիպումը:
Արեւիկ.  2010-ի օգոստոսն էր: Օդանավակայանում ստիպված եղա նրան սպասել 2 ժամ:
Հայկ. Ինքնաթիռն ուշացումով վայրէջք կատարեց, եւ երբ հանդիպեցինք, Արեւիկը սկսեց կռվել:):

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ


Սիրային ամենատպավորիչ հաղորդագրությունը:
Արեւիկ. Հայկոյի բոլոր հաղորդագրությունները պահում եմ, որովհետեւ յուրաքանչյուրը կարդալիս երջանկանում եմ` զգալով, որ անսահման սիրված եմ:
Հայկ. Մեղադրում եմ, որ ինձ նման շռայլ չէ զգացմունքներն արտահայտելու հարցում: Իսկ ամենասիրելի հաղորդագրությունը հետեւյալ բովանդակությամբ է` “Ամենալավն ես աշխարհում”: 

Սիրո երգը:
Արեւիկ. Վերջին շրջանում շատ ենք լսում Արմոյի “Ուշ է հիմա” երգը:
Հայկ. Մեր սիրո երգերը ժամանակ առ ժամանակ փոփոխվում են:

Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգը:

Արեւիկ. Կառանձնացնեմ Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմներին, Բեյոնսե եւ Ջեյ Զի զույգին. նրանցով շատ եմ հիանում:
Հայկ. Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի:

Ձեր առաջին սերը:
Արեւիկ. Հայկո:
Հայկ. Արեւիկ:

Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի հարսանիքին


Հաճա՞խ եք ասում “ես քեզ սիրում եմ” արտահայտությունը:
Արեւիկ. Հայկոյի խոսքով` շատ ասելը կարեւոր չէ, կարեւորը զգալն է, բայց օրվա մեջ հնարավոր չէ հաշվել` քանի անգամ է կրկնում, թե ինչքան շատ է ինձ սիրում: Ես էլ պատասխանում եմ` “Ես էլ` քեզ” կամ “Գիտեմ”:):

Համաձա՞յն եք “Եթե խանդում է, ապա սիրում է” արտահայտության հետ:
Արեւիկ. Ես սիրում եմ, բայց խանդոտ չեմ, որովհետեւ կա վստահություն, հարգանք, եւ խանդելու իմաստ չեմ տեսնում:
Հայկ. Խանդը հաճելի է, բայց չափի մեջ: Չնայած` այդ արտահայտության հետ համաձայն չեմ:

Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` տղամա՞րդը, թե՞ կինը:
Արեւիկ. Երկուսն էլ պետք է անսահման սեր զգան, հարգանք, հավատարմություն: Իհարկե, կողմերից մեկը կարող է ավելի տաքարյուն լինել եւ անդադար խոսել իր սիրո մասին, իսկ մյուսն ավելի զուսպ լինել արտահայտվելու հարցում, սակայն դա չի նշանակում, որ ավելի քիչ է սիրում:
Հայկ. Սիրո հարցում շատ եւ քիչ չկա:

Սիրային հարաբերություն սկսելու հարցում տղամա՞րդը պետք է ավելի նախաձեռնող լինի, թե՞ կինը:
Արեւիկ. Տղամարդը:
Հայկ. Տղամարդը:

Ի՞նչ անել, որպեսզի սերը երկար պահպանվի:
Արեւիկ. Հատուկ ոչինչ չի արվում. եթե դուք ստեղծված եք իրար համար, ուրեմն սերը միշտ կապրի:
Հայկ. Համամիտ եմ, բայց նաեւ պետք է հետաքրքրացնել համատեղ կյանքը` միասին ճամփորդելով, անակնկալներ մատուցելով:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ


Ինչպիսի՞ զույգ եք դուք:

Արեւիկ. Լիարժեք: Իրար լրացնում ենք, որովհետեւ բնավորություններով որքան նման, այդքան էլ տարբեր ենք: Հայկոն շատ կենսուրախ է, բարի, լավատես, իսկ ես ինձ համարում եմ փոքր-ինչ սառը եւ իրատես: Բարդ բնավորություն ունեմ, եւ եթե Հայկոյի թեթեւությունը չլիներ, գուցե մեր շփումը չստացվեր:
Հայկ. Աշխույժ զույգ ենք, երկուսս էլ սիրում ենք լավ կյանք եւ ձգտում ենք լավին: Սիրում ենք բուռն եւ լիարժեք կյանքով ապրել: 

Հանրային վայրերում հաճա՞խ եք իրար ձեռք բռնում կամ համբուրվում:
Արեւիկ. Չեմ սիրում, երբ զույգերը հանրային վայրերում իրենց շատ ազատ եւ անկաշկանդ են պահում: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, եւ, իհարկե, կարելի է սիրո նուրբ նշաններ ցուցաբերել միմյանց հանդեպ:
Հայկ. Համամիտ եմ սիրելիիս հետ:

Ինչպե՞ս եք արձագանքում իրար սխալներին:
Արեւիկ. Մենք սիրում ենք նստել եւ զրուցել խնդրի մասին. բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն:
Հայկ. Ամեն ինչ ներում եւ հարթում ենք:

Սիրահարվե՞լ եք արդյոք առաջին հայացքից:

Արեւիկ. Երեւի ոչ:
Հայկ. Այո, Արեւիկին:

Սիրելիիդ ո՞ր հատկանիշն ես առավել գնահատում:

Արեւիկ. Հայկոն այն տղամարդն է, ով լի է այն հատկանիշներով, որոնց մասին կինը երազում է: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կողքին հենց նա է:
Հայկ. Արեւիկը շատ պարզ մարդ է եւ սիրում է պարզություն բոլոր հարցերում: Նա շատ ուժեղ կին է, ինչն ինձ նույնպես դուր է գալիս:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ


Ո՞ր բառով կբնորոշեք տղամարդու եւ կնոջ հարաբերությունները:
Արեւիկ. Ընտանիք, որովհետեւ ինձ համար ընտանիքից առավել թանկ բան չկա:
Հայկ. Համաձայն եմ:

Ի՞նչ նվեր ես նախընտրում` սիրային բանաստեղծություն, թե…
Արեւիկ. Թե… :)
Հայկ. Որ իմանամ` կգրի, կընտրեմ բանաստեղծությունը:

Աֆորիզմ սիրո մասին, որ ամենահաջողվածն է քեզ համար:
Արեւիկ. “Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար` մի ամբողջ աշխարհ”:
Հայկ. Ֆրանսերեն է, եւ դժվարանում եմ նույնքան գեղեցիկ թարգմանել հայերեն:

Ասում են` սիրո հարցում բոլոր քայլերն էլ արդարացված են: Համաձա՞յն եք:
Արեւիկ. Չեմ ընդունում սուտը նույնիսկ սիրո հարցում կամ հանուն սիրո, սակայն երբեք չեմ եղել նման իրավիճակում եւ հստակ չեմ կարող ասել` կարդարացնեի նման քայլը, թե ոչ: Հուսով եմ`երբեք էլ չի լինի այդպիսի իրավիճակ:
Հայկ. Համաձայն չեմ:

Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս կանայք:
Հայկ. Չեմ սիրում, երբ ռաբիս ոճով են խոսում:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու` Հայկ Շահբազյանի հետ


Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս տղամարդիկ:
Արեւիկ. Չեմ սիրում ռաբիս եւ գռեհիկ արտահայտություններ:

Բառեր, որ միշտ ուզում ես լսել սիրելիիցդ:
Արեւիկ. “Ամենթանկն ես աշխարհում”
Հայկո. Կնոջս բոլոր գեղեցիկ խոսքերն էլ հաճելի են:

Գայթակղիչ է տղամարդու…

Արեւիկ. Միտքը:
Գայթակղիչ է կնոջ…
Հայկ. Հայացքը:

Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարվել ես:
Արեւիկ. Հասկացա, երբ մի անգամ վիճեցինք հեռախոսով: Ես Երեւանում էի, նա` Փարիզում, եւ մի պահ, երբ մտածեցի, որ էլ նրանից զանգ չեմ ստանա, սկսեցի արտասվել… Զգացի, որ ինձ համար դարձել է թանկ մարդ:
Հայկ. Երբ ամեն վայրկյան նույն մարդու մասին ես մտածում:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին