×


Արեւիկ Ալավերդյանը որդի կունենա

Արեւիկ Ալավերդյանը գեղեցիկ կարգավիճակում է: Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին հղիության 6-րդ ամսում է: Ապագա մայրիկի բացառիկ հարցազրույցն ու նոր ֆոտոշարքը կրկին BRAVO.am-ինն են:):

Արեւիկ Ալավերդյանը


Նա ամուսնուն արու զավակ կպարգեւի.«Շատ սպասված է մեր առաջնեկը: Շնորհակալ եմ Աստծուն այս պարգեւի համար: Հայկին անմիջապես եմ հայտնել ուրախ նորությունը, երկուսս էլ անչափ երջանիկ եւ հուզված էինք»:

Երգչուհին խոստովանել է, որ երազել է հայտնվել այս կարգավիճակում եւ հղիությունը պատկերող լուսանկարներ ունենալ.«Ֆոտոշարքը վերջերս է արվել, երբ Հայաստան էի եկել: Շնորհակալ եմ իմ մտերիմ ընկերոջը` տաղանդավոր լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանին, այս հրաշալի նկարների համար: Արդյունքը սպասվածից ավելին է»:

Արեւիկ Ալավերդյանը


Իր սրտի տակ եւս մեկ սիրտ է բաբախում, եւ Արեւիկը երջանիկ զգացողություններ ունի.«Իհարկե, ե՛ւ վախ կա, ե՛ւ տագնապ, ե՛ւ երջանկություն. այնքան խառը զգացողություններ են: Համոզված եմ, որ յուրաքանչյուր կին, ով անցել է այս ճանապարհը, կհասկանա ինձ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գիրկս առնելու բալիկիս: Արդեն սկսել եմ գնումներ անել, ամեն մի փոքր իր գնելիս երջանկությունից խելագարվում եմ: Ցանկանում եմ` ովքեր չեն զգացել այս երջանկությունը, Աստված նրանց էլ պարգեւի, իսկ ովքեր իմ կարգավիճակում են, թեթեւ հղիություն ու բարեհաջող ծննդաբերություն ունենան»:

BRAVO.am-ը եւս թեթեւ հղիություն ու բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Արեւիկին:

 Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին