×


Արեւիկ Ալավերդյանի որդու ատամհատիկի լուսանկարները

Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանն այս օրերին Երեւանում է եւ որդու ատամհատիկի արարողությունը կազմակերպել է սիրելի քաղաքում: Փոքրիկ Դավթի օրը ծնողները գունեղ տոնի են վերածել՝ խնջույքի լուսանկարներն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

Արեւիկ Ալավերդյանի ընտանիքը


Բացօթյա ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցած ցերեկույթի համար Արեւիկն ընտրել էր օդապարիկների թեման.«Ուզում էի՝ գույներ լինեին, եւ շատ ուրախ եմ, որ ամեն բան գեղեցիկ էր ստացվել: Շատ ուրախ օր ունեցանք: Նախապես շատ էի անհանգստանում, քանի որ տղայիս համար առաջին անգամ էի տոն կազմակերպում»,-պատմել է նա:

Արեւիկը նշել է, որ որդին իրեն լավ է պահել խնջույքի ողջ ընթացքում.«Շատ հանգիստ էր, ուրախ եւ շփվում էր բոլորի հետ: Թեեւ ուշ պետք է քներ, բայց չէր նեղվում: Տպավորություն էր՝ հասկանում է, որ ամենն իր համար է արվել եւ բոլորն իր համար են հավաքվել»:

Արեւիկ Ալավերդյանի որդու ատամհատիկին


Հյուրերը զույգի մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամներն են եղել իրենց փոքրիկների հետ, որոնք էլ ավելի են գեղեցկացրել Դավթի օրը: Տղան բուն արարողությանն ընտրել է «դերասան» գրությամբ օդապարիկը.«Եթե անկեղծ լինեմ, չեմ ցանկանա, որ որդիս ապագայում այդ մասնագիտությունն ընտրի: Կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկանա: Ես այլ կերպ եմ պատկերացնում նրա ապագան, բայց, իհարկե, վերջնական ընտրությունն իրենն է լինելու»:

Զրույցի վերջում Արեւիկը հավելել է, որ մի քանի օրից մեկնում է Փարիզ եւ իր հետ հայրենիքից կտանի հրաշալի տպավորություններ եւ հույզեր.«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այդքան սիրում են տղայիս: Հայաստանում նա իրեն շատ լավ էր զգում՝ շրջապատված անչափ հոգատար մարդկանցով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին