×


Արեւիկ Ալավերդյանի փարիզյան ֆոտոշարքն ու Երեւան այցի նպատակը

Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած Արեւիկ Ալավերդյանն այս օրերին հայրենիքում է: Մինչ Երեւան գալը նախկին երգչուհին առաջին անգամ Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցել է պրոֆեսիոնալ լուսանկարահանման` ֆոտոշարքն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

Արեւիկ Ալավերդյանը


«Առաջարկը ստացել եմ տաղանդավոր լուսանկարիչ Էլնորա Ռիզաեւայից: Միշտ ցանկացել եմ Փարիզում ֆոտոշարք ունենալ` ներկայանալով կանացի, նորաձեւ կերպարում: Զգեստը, որ կրել եմ լուսանկարվելիս, ես եմ մոդելավորել եւ կարել հմուտ դերձակի օգնությամբ»,-ասել է նա:

Արեւիկը Հայաստանում կմնա մեկ ամիս.«Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, մոտ մեկ տարի չէի եկել եւ կարոտել էի Երեւանս, ընկերներիս ու տունս: Անհամբեր սպասում էի այցիս, որպեսզի ծանոթանամ զարմուհիներիս հետ, նաեւ մի քանի ֆոտոշարք կիրականացնեմ»:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Փոքրիկների հետ ժամանցը նրա առօրյայի հիմնական մասն է կազմում.«Դեռ շատ վայրերում չեմ հասցրել լինել, նույնիսկ ընկերներիցս շատերին չեմ հանդիպել: Առհասարակ, սիրում եմ մնալ տանը` մայրիկիս հետ. դեռ չեմ կարողանում կարոտս առնել»:

Արեւիկն ամուսնուց դժվարությամբ է բաժանվում.«Արդեն կարոտել եմ, բայց մենք սովոր ենք հեռավորության վրա գտնվելուն, որովհետեւ մեր հարաբերությունները զարգացել են հենց այդ կերպ: Կարծում եմ` երկուսիս համար էլ շուտ կանցնի ժամանակը»:

Արեւիկ Ալավերդյանը


Նա պատմել է նաեւ փարիզյան ապրելակերպի մասին.«Այնտեղ օրերս ավելի բուռն են անցնում: Շատ ընկերներ ունենք, եւ չեմ հասցնում նկատել, թե օրն ինչպես ավարտվեց: Պատճառը նաեւ դասերս են, քանի որ փորձում եմ լեզուն արագ յուրացնել, բացի այդ, ամուսնուս հետ տարբեր վայրեր ենք այցելում, միշտ նոր բաներ եմ բացահայտում: Հիացած եմ Ֆրանսիայի մայրաքաղաքով, այն իմ երկրորդ տունն եմ համարում, իսկ առաջինը, իհարկե, միշտ կլինի Երեւանս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էլնորա Ռիզաեւայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին