×


Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանը զագսավորվել են եկեղեցու բակում

Արեւիկ Ուդումյանի եւ Արամ Վարդեւանյանի` այսօր տեղի ունեցած պսակադրության լուսանկարներն արդեն ներկայացրել ենք: Զույգն Աստծո խորանի առջեւ օրհնություն ստանալուց հետո Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում իրականացրել է նաեւ ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությունը:

Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանը


“Ծանոթացել ենք երկու տարի առաջ` ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Առաջին իսկ պահից հասկացա, որ նրա նման երկրորդին երբեւէ չեմ տեսել. տարբերվում է իր  խելացիությամբ ու էներգիայով”,-դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր հաղորդավարուհին:

Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանը զագսավորվել են եկեղեցու բակում


Արեւիկն ու Արամը մեկուկես տարի ընկերությունից հետո է որոշում կայացրել օրինականացնել հարաբերությունները.“Թե՛ ես, թե՛ ընտրյալս շատ լուրջ ենք վերաբերվում ամուսնությանը: Ի սկզբանե գիտեինք, որ այդ կարեւոր քայլի համար ժամանակ է պետք”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին