×


Արեւիկ Ուդումյանը նոր նախասիրություն ունի :)

Արեւիկ Ուդումյանը նոր բիզնես է նախաձեռնել իր մանկության ընկերուհու հետ: Հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ստեղծում են ինքնատիպ կախազարդերով թեւնոցներ ցանկացած տարիքի եւ ճաշակի մարդկանց համար:

Արեւիկ Ուդումյանը


“Գաղափարն ընկերուհունս է, որը ես շատ հավանեցի: Նմանատիպ աքսեսուարներ տարածված են ամբողջ աշխարհում, բայց չունեինք հայկական տարբերակը”,-ասել է նա եւ մեկնաբանել նոր ապրանքանիշի անվանման եւ խորհրդանիշի ընտրությունը.“Միացրել ենք մեր անունների սկզբնատառերը` ստանալով “VA art”: Կարդալիս այն ասոցացվում է վարդի հետ, ինչն էլ դարձավ մեր խորհրդանիշը”:

"VA Art" ապրանքանիշի թեւնոցներից


Արեւիկը նշել է, որ աղջիկների համար նախատեսված թեւնոցների վրա կա փոքրիկ վարդ.“Բայց տղաների թեւնոցների համար ընտրել ենք խաչը: Այս երկու խորհրդանիշով կարելի է կողմնորոշվել, որ թեւնոցը մերն է”:  

"VA Art" ապրանքանիշի թեւնոցներից


Անդրադառնալով կախազարդերի թեմատիկային` Արեւիկը հայտնել է, որ այն բազմազան է. “Ամենապահանջվածը Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջն է, Սուրբ Գիրքը, հայկական կարպետը, մուլտֆիլմի հերոսներից էլ` Միկի Մաուսը: Կարեւորն այն է, որ մենք պարբերաբար նորացնում ենք մեր տեսականին: Իսկ հիմնական գաղափարն այն է, որ պատվիրատուն իր նախասիրությունները, կյանքի կարեւոր դրվագները կախազարդերի տեսքով մեկտեղում է մեկ թեւնոցում”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ուդումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին