×


Արեւիկ Ալավերդյանը

Արեւիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվելիք նորությունը

Ֆոտոշարքերի սիրահար Արեւիկ Ալավերդյանը բալիկի ծննդից հետո գրեթե ժամանակ չի ունենում լուսանկարահանումների համար, սակայն վերջերս հաջողացրել է իր պորտֆոլիոն հարստաացնել գեղեցիկ կադրերով:

«Այդքան էլ հաճախ չեմ թարմացնում ֆոտոալբոմս: Զբաղվածությունս շատ-շատ է: Բացի այդ, հիմա նախընտրում եմ բալիկիս հետ հիշողություններն անմահացնել, քանի որ ժամանակը շուտ է անցնում, իսկ նա էլ արագ-արագ մեծանում է: Բայց, ինչ խոսք, շատ եմ սիրում լուսանկարվել, հաճույք եմ ստանում ընթացքից: Դա նաեւ արտիստի աշխատանքի մասն է կազմում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին:

Արեւիկ Ալավերդյանը


Այս լուսանկարները, ինչպես նշել է, շատ հապճեպ են արվել. լուսանկարչին ասել է, թե որտեղ է ուզում լուսանկարվել, պայմանավորվել եւ իրականացրել են կարճ ժամանակում: Արեւիկն, առհասարակ, շատ երկար չի նախապատրաստվում, քանի որ միշտ գիտի` ինչ է ուզում եւ ինչ պետք է ստանան արդյունքում: Այդ հարցում, իհարկե, մեծ նշանակություն ունի նաեւ լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը:

Նա հիմնականում աշխատում է մտերիմ ընկերոջ` լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ.«Այս շարքն առանձնանում է շքեղ տեսարանով եւ ոճով: Փարիզն իր շքեղությամբ արդեն իսկ բավական է, որպեսզի լուսանկարներն այդպիսին ստացվեն: Ժամանակ առ ժամանակ կներկայացնեմ փարիզյան նոր եւ գեղեցիկ ֆոտոշարքեր»:

Արեւիկ Ալավերդյանը

Խոսելով առաջիկա անելիքներից` Արեւիկը նշել է, որ նոր ծրագրեր ունի: Ավելին`այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Համագործակցում է տաղանդավոր մարդկանց հետ եւ այսքան երկար դադարից հետո ցանկություն ունի հանդիսատեսին ներկայանալ նոր, գեղեցիկ աշխատանքով:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW