×


Արեւո Գրիգորյան.“Բագրատին ասում եմ՝ հենց երեխան ծնվի, այսպես չի լինի”

Արեւո Գրիգորյանն ու Բագրատ Տերտերյանը՝ DJ Beatman-ը, վերջերս ներկայացրին “Կաքավիկ” հայտնի երգի իրենց մեկնաբանությունը, BRAVO.am-ին էլ տեղեկացրել են, որ ընկերների հետ հիմնել են “Բիթ-Արտ” նախագիծը եւ կկատարեն հայկական գործեր.“Մեզ են միացել թառահար Միքայել Ոսկանյանն ու բլուլահար Ռաֆայելը: Ժողովրդական ու հին հայկական երգերը կներկայացնենք նոր գործիքավորմամբ ու բիթբոքսերով: Երբ երգերի քանակը համալրվի նորերով, նաեւ համերգներ կունենանք”:

Արեւոն եւ Բագրատը՝ Հուրգադայում


Երիտասարդ ամուսինները հասցրել են հանգստանալ, իրենց արձակուրդն անցկացրել են Հուրգադայում եւ տեսարժան վայրերն այցելելու փոխարեն օգտվել են ատրակցիոններից.“Այս անգամ ընտրեցինք պասիվ հանգստի տարբերակը, գրեթե միշտ հյուրանոցում ենք եղել: Տարածքում մողեսները շատ էին, որոնցից սարսափում էի: Մի անգամ էլ սենյակ մտնելիս մողես տեսա… Բագրատին երկու ժամ տանջեցի, մինչեւ մահճակալը տակնուվրա անելուց հետո գտավ:)”, -պատմել է երգչուհին:

Արեւոն` Հուրգադայում


“Հայաստանի ձայնը 2” հեռուստանախագծում եզրափակիչ փուլ հասած Արեւոն այժմ շարունակում է իր գործունեությունը. ջազ, փոփ, սոուլ երգեր է կատարում տարբեր ակումբներում, սակայն տեսահոլովակով դեռ չի ներկայանա, քանի որ սպասում է որակյալ ու լավ երգի.“Իհարկե, կապ ունի ֆինանսական գործոնը. հնարավորության դեպքում կնկարահանեինք, բայց պետք  է տեղին ու իմ սրտով երգ լինի”:

“Jazzel”-ում ընդգրկված երգչուհին նաեւ հայտնել է, որ Նաիրա Գյուրջինյանի ղեկավարությամբ խումբը շարունակում է գործել, մեկ ամսից կրկին համերգներ կտան:

Արեւոն եւ Բագրատը՝ Հուրգադայում


2013-ի սեպտեմբերի 7-ին ամուսնացած զույգից հաճախ հետաքրքրվում են, թե երբ է  նորաստեղծ ընտանիքը համալրվելու երրորդ անդամով.“Մենք ցանկանում ենք, երբ լինի, միայն ուրախ կլինենք: Շատերը հարցնում են՝ բա նորություն չունենք, մեր պատասխանն է՝ դեռ չունենք, հենց լինի, բոլորն էլ կիմանան: Քանի դեռ երեխա չունենք, մեր ժամանակը միմյանց ենք նվիրում: Երբ ինչ-որ բան չեմ հասցնում, Բագրատին ասում եմ՝ ոչինչ, գիտես, հենց երեխան ծնվի, այսպես չի լինի:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Արեւո Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW