×


Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը նշանադրվել են

BRAVO.am-ն աշնանը տեղեկացրել էր, որ Արթուր Հակոբյանը, նույն ինքը` երգիչ Միսթր X-ը, եւ երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները: Այսօր ուրախ ենք հայտնել, որ զույգը նշանադրվել է` իրենց սիրո պատմության բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


“Ամեն ինչ սկսվեց Արթուրի հեղինակած մի գեղեցիկ երաժշտությունից, որի համար նա երկար ժամանակ խոսքերի հեղինակ էր փնտրում: Ունեինք ընդհանուր ընկեր, ով պետք է մեզ ծանոթացներ համագործակցության նպատակով, սակայն երկուսիս զբաղվածության պատճառով հանդիպումը չէր ստացվում: Եվ ահա մի օր ընկերուհուս ծննդյան տարեդարձին պատահաբար հանդիպեցինք եւ քանի որ իրար մասին արդեն լսել էինք, էլ չսպասեցինք ծանոթի միջնորդությանը”,-պատմել է Սվետլանան, իսկ Արթուրն էլ հավելել, որ սիրահարվել է առաջին հայացքից:

Սվետլանան գնահատում է Արթուրի նվիրվածությունը, ինչպես նաեւ հայ տղամարդուն բնորոշ պատվախնդրությունը, ուժեղ բնավորությունը, միեւնույն ժամանակ զգացմունքային եւ կենսուրախ լինելը: Իրար հանդեպ չափազանց ուշադիր են, նվերներ անելու համար հատուկ առիթների չեն սպասում, կարեւորն այդ հարցին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը նշանադրվել են


Զույգն, իհարկե, համատեղելու է անձնական եւ գործնական հարաբերությունները. “Արդեն աշխատում ենք նոր երգերի ստեղծման վրա, որոնց թվում կլինի մեր ծանոթության առիթ հանդիսացող երգը": Հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք կտեսնենք Սվետլանային սիրելիի տեսահոլովակներում."Գերադասում եմ ոչ թե լինել Արթուրի տեսահոլովակում, այլ նրա կյանքի հերոսու կերպարում”,-նշել է նա:

Արթուրն ընտրյալին ամեն օր սեր է խոստովանում, Սվետլանան մեզ հետ զրույցում հիշել է ամենատպավորիչը.“Դեպի Մեխիկո ճանապարհորդության ժամանակ “Երեւակայություն” անունը կրող նավի վրա, որտեղ Արթուրը մենահամերգ ուներ, բազմաթիվ հանդիսատեսի առջեւ ինձ բեմ հրավիրեց պարի եւ ամուսնության անակնկալ առաջարկություն արեց”:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


Սվետլանայի դրական պատասխանը լսելուց հետո հաջորդ քայլը նշանադրությունն էր, որն իրականացրել են հայկական ավանդույթների համաձայն.“Ներկա էր քահանա, ում օրհնությամբ եւ աղոթքով էլ սկիզբ առավ արարողությունը: Սպասվածից լավ անցավ: Մայրս Միացյալ Նահանգներ կարողացավ գալ նշանադրության նախորդ օրը եւ իր օրհնությամբ ամբողջացրեց մեր ուրախությունը”,-ասել է Արթուրը, իսկ սիրելին հավելել.“Ինչ վերաբերում է ընդհանուր տրամադրությանը, այն ամբողջովին ամփոփված էր երաժշտության ոգով: Յուրաքանչյուր անկյուն իր մեջ պարունակում էր երաժշտական դետալներ”:

Արթուրը եւ Սվետլանան Ամանորը կդիմավորեն Լոս Անջելեսում կամ Լաս Վեգասում, իսկ հարսանեկան արարողությունը, երգչի խոսքով, կլինի մոտ ապագայում:
BRAVO.am-ը շնորհավորում է գեղեցիկ զույգին եւ մաղթում հարատեւ սեր:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սվետլանա Բոսնոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին