×


Արծվիկի «եվրատեսիլյան» շոուի հայկական խորհրդանիշերը

Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշերը:

Արծվիկի երկրորդ փորձը «եվրատեսիլյան» բեմում


Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ»:

Արծվիկի երկրորդ փորձը «եվրատեսիլյան» բեմում


Հայկական զարդարվեստն ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է, որն էլ կներկայացվի եվրատեսիլյան բեմից:

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետեւել մայիսի 9-ին՝ մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ:

Հիշեցնենք, որ հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից եւ արժանացել էր 100 առավելագույն միավորի:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին