×


Արման Թովմասյան.“Որդուս կնքահայրը կլինի երգիչ Մարտին Մկրտչյանը”

Ռուսաստանաբնակ երգիչ Արման Թովմասյանը, ով վերջերս է ներկայացրել իր նոր` “Շոկոլադկա” տեսահոլովակը, այս ամիս Հայաստանում էր եւ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ` պատմելով ինչպես ստեղծագործական նորությունների, այնպես էլ ընտանիքի մասին:

Արման Թովմասյանը


Նա տեղեկացրել է, որ “Շոկոլադկա”-ի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, քանի որ Երեւանում դժվար կլիներ ապահովել սեւամորթ աղջիկների մասնակցությունը, ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Երգը նախատեսված է ռուսական շուկայի համար, խոսքերը գրել է Դավիթ Օգանը, երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը:

Արմանը հանդես է գալիս տարբեր ժանրերում եւ, ինչպես նշել է, բավական լուրջ է վերաբերվում երգացանկի ընտրությանը.“Ռիչարդը խոստովանել է, որ “Ջանա-ջանա” երգս գրելուց հետո այդ ոճի նոր գործերի բազմաթիվ պատվերներ է ստացել: Առաջիկայում էլ տղայիս նվիրված երգ եւ տեսահոլովակ եմ ներկայացնելու, որը կտարբերվի իմ բոլոր աշխատանքներից”:

Արման Թովմասյանը` որդու հետ


Երգիչը պատմել է, որ երեք տարի երգել է Մոսկվայի ռեստորաններից մեկում, հիմա էլ ընդունում է տարբեր միջոցառումներին եւ երեկույթներին ելույթ ունենալու առաջարկները, սիրում է համերգասրահներում հանդես գալ, իսկ մոտ ապագայում պատրաստվում է համագործակցել ռուս հայտնի երգչուհիներից մեկի հետ.“Պրոդյուսերս լավ գիտի տեղի շուկան, բավական շատ պատվերներ եմ ունենում: Երգիչներն այսօր գումար են վաստակում ոչ թե ձայնասկավառակների վաճառքի շնորհիվ, այլ` տարբեր միջոցառումներին երգելով: Օրինակ` Միացյալ Նահանգներում սիրված է հատկապես “Ջանա-ջանա” երգս”:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը` Արման Թովմասյանի պսակադրությանը


Արման Թովմասյանը պատրաստվում է այս տարեվերջին ներկայացնել իր առաջին ձայնասկավառակը, նշում է` ընտանիքն արդեն համակերպվել է իր աշխատանքային խիտ գրաֆիկին.“Կինս ամեն հարցում աջակցում է: Զբաղվել է տեսահոլովակներիս ադմինիստրատիվ գործերով, բայց չեմ ցանկանում, որ նա լինի այս շուկայում, չնայած` շատ է ուզում: Շուտով մկրտելու եմ որդուս, իսկ կնքահայրը կլինի երգիչ Մարտին Մկրտչյանը”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Թովմասյանի անձնական արխիվից  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին