×


Արմեն Դալլաքյանն ամռանը կնշանադրվի :)

Արմեն Դալլաքյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նշել էր, որ 2014-ն իր համար անձնական նորությունների տարի կլինի: Եվ ահա, այսօր դերասանը տեղեկացրել է, որ ընտրյալ ունի եւ պատրաստվում է լքել ամուրիների շարքը:

Արմեն Դալլաքյանը


“Ես եւ ընկերուհիս ծանոթացել ենք նախորդ տարեվերջին: Այս ամիսների ընթացքում հասցրել ենք նաեւ կռվել: Թեեւ այդ վեճը մեզ իրարից մեկ ամիս հեռու պահեց, այնուամենայնիվ, մեր ընդհանուր ընկերոջ շնորհիվ հաշտվեցինք: Այժմ արդեն պատրաստվում ենք ամռանը կայանալիք մեր նշանադրությանը”,-ասել է Արմենը` հավելելով, որ պսակադրությունը նախատեսում են 2015-ի մարտին: 

Նրա կարծիքով` առանց ընդհարումների հնարավոր չէ միմյանց ճանաչել եւ հարաբերություններ կառուցել.“Եթե անհամաձայնություններ չլինեն, կողմերը չեն հասկանա, թե որքան թանկ են իրար համար: Կռիվներ կան, որ ավելի են մտերմացնում զույգին: Մեր դեպքում էլ այդպես եղավ”:

Արմեն Դալլաքյանը


Արմեն Դալլաքյանն իր եւ սիրելիի հարաբերություններում կարեւորում է փոխադարձ հարգանքն ու վստահությունը.“Նա ինձ ընտրել է` հաշվի առնելով տեսակս, եւ ընդունում է բնավորությանս լավ եւ վատ կողմերով հանդերձ: Այն, որ դերասան եմ եւ կարող եմ տարբեր տեսարաններում խաղալ, մեզ չի խանգարում: Ընկերուհիս էլ, օրինակ, այս օրերին արտերկրում է, սակայն խանդելու կամ անհանգստանալու առիթ չունեմ”:

Պարզվում է` դերասանը սնահավատ է եւ վախենում է, որ չար մարդիկ իրենց աչքով կտան:).“Դրանից խուսափելու համար առայժմ չեմ ուզում լուսանկար հրապարակել, ոչ էլ հայտարարել նրա անունը: Միայն կասեմ, որ իմ բնագավառից  չէ, ծանոթացել ենք շատ պատահական, ընտրել եմ ներքին գեղեցկության, ոչ թե արտաքին տվյալների համար, թեեւ, փառք Աստծո, ընկերուհիս շատ գեղեցիկ է”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Դալլաքյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին