×


Միլենայի անակնկալ դաջվածքը՝ Արմենի 30-ամյակին

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը դարձել է 30 տարեկան: Հոբելյարին ամենատպավորիչ նվերը մատուցել է սիրելի կինը՝ պարուհի Միլենա Ոսկանյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Արմենը պատմել է տոնական օրվա մանրամասներն ու տրամադրել լուսանկարները:

Արմեն Շավերդյանը՝ կնոջ հետ


«Տարեդարձս նշեցինք ռեստորանում՝ մեր շատ սիրելի բարեկամների, հարազատների եւ, իհարկե, ընկերների հետ: Դիջեյն ապահովում էր մեր երեկոյի ուրախ ռիթմերը, իսկ երգչուհիներ Գայա Արզումանյանը, Մարինե Մխիթարյանն ու Ռուզաննա Անդրեասյանն իրենց կատարումները նվիրեցին ինձ»,-պատմել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ ծննդյան օրը հրաշալի առիթ է մտերիմներով հավաքվելու համար. «Աշխատանքային զբաղվածության պատճառով ոչ միշտ է ստացվում միասին ժամանակ անցկացնել: Շատ ուրախ էի, որ նրանց հետ նշեցի այդ թանկ օրը»:

Արմեն Շավերդյանը՝ կնոջ հետ


Անդրադառնալով նվերներին՝ Արմենն ասել է.«Ամենաթանկն իմ Միլուշի դաջվածքն էր, որ իրոք անակնկալ էր ինձ համար: Տարեդարձիս նախորդ օրը շատ երկար ժամանակ մենակ մնացի, զանգում էի, չէր պատասխանում: Գիտի, որ շատ արագ կարողանում եմ գուշակել, թե ինչ է անում եւ ուր է: Փոխարենը պատասխան նամակ էր ուղարկում, որ դրսում է ու ինձ համար անակնկալ է պատրաստում: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ, այնքան թանկ է այդ նվերն ինձ համար, որ բառեր չեմ գտնում նկարագրելու հոգեվիճակս»:

Տորթի մոմերը փչելիս երաժիշտը պարտադիր երազանք է մտապահում: Այս տարի էլ բացառություն չի արել, սակայն որոշել է այս անգամ չբարձրաձայնել:): 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին