×


Արմեն Պետրոսյան.“Երբ իմացա, որ չկա, շատ տխրեցի”

Արմեն Պետրոսյանն Ամանորն այս տարի կդիմավորի արտերկրում: Դերասան-հումորիստը դեկտեմբերի 31-ին վարելու է Մոսկվայում կայանալիք հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ “Ամենահայկական ամանորյա գիշեր” համերգային ծրագիրը, որից հետո ընտանիքի հետ կմեկնի Միացյալ Նահանգներ` հանգստանալու:

Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ


“Նոր տարին աշխատում եմ նշել ընտանիքիս հետ. ավանդույթ է դարձել սեղանի շուրջ նստել հայրիկիս եւ մայրիկիս հետ: Եթե շարունակեմ աշխատել այս ռիթմով, դժվար թե հասցնեմ պատրաստվել Ամանորին: Նախապատրաստական աշխատանքները կթողնեմ տնեցիներին”,-BRAVO.am-ին ասել է Մենչը եւ հավելել, որ դեռ չի հասցրել նվերներ ընտրել, բայց մոտավորապես պատկերացնում է` ինչ պետք է գնի:

Նրա խոսքով` ամեն տարի փորձում է երեխաներին հետաքրքիր անակնկալներ մատուցել. 2014-ին Ձմեռ պապիկը հումորիստի որդու եւ դուստրերի բոլոր ցանկությունները կատարել է:).“Մանուկ հասակում ես էլ բավական երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ երբ իմացա, որ չկա, շատ տխրեցի”:

Արմեն Պետրոսյանի կինն ու երեխաները


Ամփոփելով այս տարին` հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ասել է, որ այն հաջող էր ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային ոլորտներում, իսկ 2015-ից ակնկալում է ոչ պակաս հաջողություններ:


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին