×


Արմեն Պետրոսյանը` “Ֆուլ հաուս”-ի նոր եթերաշրջանի եւ իր կերպարի մասին

Հեռուստադիտողների առօրյայի մի մասը դարձած “Ֆուլ հաուս”-ը վերադառնում է: Սիթքոմի 3-րդ եթերաշրջանը եթերում կլինի սեպտեմբերի 14-ից հունվարի 1-ը:

“Ֆուլ հաուս”-ը վերադառնում է


Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը. “Նախորդ եթերաշրջանի մասին դրական արձագանքներ ենք ստացել, որոնք ավելի պարտավորեցնող են, որպեսզի հաջորդներն էլ ավելի հետաքրքիր լինեն: Նոր զարգացումներ, դերասաններ եւ կերպարներ են լինելու: Վստահ եմ՝ հուսախաբ չենք անի հեռուստադիտողին: Մեր հերոսները կշարունակեն դեռ երկար ժամանակ սիրված մնալ նրանց կողմից”:

“Ֆուլ հաուս”-ը վերադառնում է


Հումորիստ-դերասանը տեւական ժամանակ բացակայում էր էկրանից եւ զբաղվում պրոդյուսերական աշխատանքներով: Նրա խոսքերով՝ տեսախցիկի հակառակ կողմում լինելով, միանշանակ, կարոտում էր  նկարահանումները: Այս դադարը, սակայն, իր ցանկությամբ է եղել. ուզում էր հանգստանալ եւ նոր ուժերով վերադառնալ եթեր:

“Ֆուլ հաուս”-ը վերադառնում է


Փակագծերը  չբացելով՝ նա նշել է, որ նոր կերպարներից մեկն էլ ինքն է մարմնավորելու: Հեռուստադիտողը Մենչին կտեսնի առաջին սերիայից հայտնի բրոքեր Սերգեյի դերում:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին