×


Արմենի եւ Միլենայի` արկածներով լի մեղրամիսը Կրետեում :)

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի պսակադրության մասին պատմել ենք: Հարսանիքից հետո զույգն ամուսնական ճամփորդության է մեկնել Հունաստանի Կրետե կղզի, որտեղ անցկացրած օրերի մասին Միլենան պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել լուսանկարները:

Միլենան եւ Արմենը` Կրետեում


«Ամեն օր Արմենի գլխին մի բան սարքում էի:): Օրինակ` մի օր ցերեկը քնել էր ու ինձ մենակ թողել, ես էլ որոշեցի երեսին ատամի մածուկ քսել, որից հետո կարմիր շրթներկով ճակատը համբուրեցի, ու արթնացավ… :)»,-ասել է պարուհին ու նշել, որ ամուսինն էլ կատակների սիրահար.«Մթության մեջ քայլում էինք ծովափով, չղջիկ տեսանք ու սկսեցինք վամպիրներից խոսել: Մեկ էլ Արմենն անհետացավ ու վախենալու ձայներ հանելով հայտնվեց, սկսեցի գոռալ վախից` մտածելով, թե վամպիրներն են հարձակվում»:

Արմենը եւ Միլենան` Կրետեում


Նորապսակները վայելել են ծովը, նաեւ օգտվել այլ զվարճանքներից.«Բասկետբոլ ենք խաղացել եւ շոուներին մասնակցել. մեզ պարացնում էին, քանի որ շատ ակտիվ էինք: Ամեն օր սուզվում էինք ջրի հատակը` տեսնելու` ինչեր են այնտեղ թաքնված: Մրցում էինք, թե ով ավելի երկար կմնա ջրի մեջ: Մի գիշեր էլ գրեթե չենք քնել. ամեն մեկս երկու հողաթափ էինք վերցրել ու մոծակներին էինք սատկացնում: Շատ ծիծաղելի տեսարան էր»:

Միլենայի խոսքով` դրական լիցքերով են վերադարձել հայրենիք.«Գեղեցիկ էին հին շինությունները, խոհանոցն էր շատ համեղ, հատկապես` տարբեր ձկներից պատրաստված ճաշատեսակները: Արմենը զզվում էր ու չէր ուտում, իսկ ես հակառակը` շատ եմ սիրում»:

Միլենան եւ Արմենը` Կրետեում


Պարուհին նշել է նաեւ, որ ամուսնությունից հետո կյանքը շատ է փոխվել. «Առանձին ենք ապրում, եւ ես պետք է սովորեմ համեղ բաներ պատրաստել Արմենիս համար: Միշտ մայրիկս օգնել է ինձ տնային գործերում, այժմ պետք է փորձեմ ինքս անել: Արմենն էլ շատ է օգնում, երբեմն ինքն է նախաճաշը պատրաստում. ոսկի տղա է:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW