×


“Արմենիա Մարիոթ”-ը 10 տարեկան է :)

Ուղիղ տասը տարի առաջ Երեւանի Հանրապետության հրապարակին կից իր դռները բացեց “Արմենիա Մարիոթ”-ը, եւ երեկ` հունիսի 25-ին, բարձրակարգ հյուրանոցի անձնակազմը 10-ամյակին նվիրված հատուկ ընդունելություն էր կազմակերպել “Տիգրան Մեծ” շքասրահում, որին, ի թիվս այլ գործընկերների, ներկա էր նաեւ BRAVO.am-ը:  

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի սեփականատերերի խորհրդի նախագահ Փոլ Քորյանը


“Ձեզ համար նախատեսել ենք հետաքրքիր երեկո, որը ներառում է երաժշտական հրաշալի կատարումներ, համեղ ուտեստներ, նաեւ ավանդույթ դարձած խաղարկությունը, որի ժամանակ բազում մրցանակներ շահելու հնարավորություն կունենաք”. հանդիսավար Արտակ Վարդանյանն ահա այս խոսքերով հաճելի ժամանց մաղթեց հյուրերին:

Հոբելյանական երեկույթին ներկա էին հյուրանոցի հայ եւ օտարերկրացի գործընկերները, նաեւ Հայաստանում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը եւ այլք: Հյուրերին ողջունել են “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի սեփականատերերի խորհրդի նախագահ Փոլ Քորյանը եւ գլխավոր տնօրեն Ամի Միրոնը:

Դիանա Մալենկոն եւ Արտակ Վարդանյանը


“Funkabout” բենդի երաժիշտների կատարումների ներքո հյուրերը համտեսում էին հյուրանոցի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերի եւ իր արհեստավարժ խոհարարական խմբի պատրաստած տարատեսակ ուտեստները, ինչպես նաեւ Երեւանի կոնյակի գործարանի կողմից տրամադրված խմիչքներն ու կոկտեյլները:

“Funkabout” բենդը ելույթ է ունեցել "Արմենիա Մարիոթ"-ի 10-ամյակին


“Արմենիա Մարիոթ” հյուրանոցի կոմերցիոն ղեկավար Անահիտ Թանթուշյանը մեզ հետ զրույցում նշել է, որ, կարեւորելով 10-ամյակի միջոցառումը, պատրաստվել էին ամենայն մանրամասնությամբ, ինչին եւ ականատես եղանք. մուտքի մոտ հյուրերին դիմավորող միմեր, ծաղկային գեղեցիկ ձեւավորում, լուսային էֆեկտներ, համեղ հյուրասիրություն եւ այլն:

“Արմենիա Մարիոթ” հյուրանոցի կոմերցիոն ղեկավար Անահիտ Թանթուշյանը (ձախից)


Հյուրերից շատերն իրենց այցեքարտերով մասնակցեցին խաղարկության` շահելով Երեւանի, Ծաղկաձորի, Թբիլիսիի “Մարիոթ” հյուրանոցներում երկու անձի համար երկու անմոռանալի օր անցկացնելու հնարավորություն, իսկ գլխավոր մրցանակն էր` երկու անձի համար երկու ավիատոմս դեպի Փարիզ եւ տեղի “Մարիոթ” հյուրանոցում գիշերակացի վաուչեր:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW