×


Արմենն ու Միլենան նորություն ունեն :)

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն օրեր անց կներկայացնի իր անհատական առաջին տեսահոլովակը: Թե ինչու է որոշել բենդից առանձին հանդես գալ, ինչպես է երգը ստեղծվել եւ ում է նվիրված, երաժիշտն առաջինը պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով «բեքսթեյջ» լուսանկարները:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը՝ «Քոնը» տեսահոլովակի նկարահանումներին


«Արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ անհատական ձայնասկավառակիս վրա: Առաջին ստեղծագործությունը կոչվում է «Sudden», այն «Van Music Awards»-ին արժանացել է «Լավագույն երգ» մրցանակին: Հետո որոշեցի ներկայացնել իմ հեղինակային հայերեն ստեղծագործությունը, որը կոչվում է «Քոնը»: Այս երգը երեք տարվա պատմություն ունի, պարզապես վերջին հատվածի համար բառեր չունեի»,-նշել է Արմենը:

Նա պատմել է, որ «Քոնը» երգն ամբողջական է դարձել կնոջը հանդիպելուց հետո.«Միլենան երգում է որպես երկրորդ ձայն: Միասին հասկացանք, որ այս ստեղծագործությունը նաեւ տեսահոլովակ պետք է ունենա. հետաքրքիր գաղափար ունեի»:

Արմեն Շավերդյանի «Քոնը» տեսահոլովակի նկարահանումներին


Արմենը համագործակցել է ռեժիսոր Արսեն Երեմյանի հետ.«Գիտեի անունը Երեմ է, առաջին զրույցի ընթացքում այդպես էի դիմում, նա էլ ոչինչ չէր ասում: Հանդիպումից հետո իմացա, որ անունն Արսեն է, շատ ամաչեցի»:

Տեսահոլովակի հերոսուհին Արմենի կինն է՝ Միլենա Ոսկանյանը, պարային տեսարաններում ներկայացել է «Swag Dance» ստուդիայի պարուհիներից Էլեն Խաչիկյանը:

Երաժիշտը տեղեկացրել է նաեւ, որ շարունակում է գործունեությունը «The Beautified Project»-ի կազմում.«Պարզապես մինչեւ խումբը երգել ու նվագել եմ եղբորս հետ, միասին ելույթներ ենք ունեցել արտերկրում, թեեւ Հայաստանում ինձ խմբի շրջանակում են սկսել ճանաչել: Բժշկական համալսարանում սովորելու տարիներին անհատական երգերով զբաղվելու ժամանակ չունեի, բայց այժմ նոր ու հետաքրքիր գույնով կներկայացնեմ իմ գործերը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին