×


Արմենչիկ.“Որդիս առայժմ խոսում է միայն հայերեն”

“Հայաստան ջան”. այսպես է կոչվում Արմենչիկի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ ռեժիսոր Ժոռ Մելոյանը նկարահանում է տեսահոլովակը: Երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ իր նոր աշխատանքը հայրենիքի հանդեպ կարոտի մասին է.“Իմ մասնակցությամբ կադրերը նկարահանվում են Միացյալ Նահանգներում, կադրեր կլինեն նաեւ Հայաստանից: Կարծում եմ` իմ հանդիսատեսը կսիրի նաեւ այս երգը”:

Արմենչիկն` իր նոր` "Հայաստան ջան" տեսահոլովակի նկարահանումներին


“Հայաստան ջան”-ի պրեմիերան նախատեսվում է այս ամիս, իսկ երգիչը պատրաստվում է իր հերթական մենահամերգին.“Հոկտեմբերի 9-ին արդեն երրորդ անգամ ելույթ կունենամ Լոս Անջելեսի “Nokia” թատրոնում: Մենահամերգս նվիրված կլինի իմ բեմական գործունեության 20-ամյակին: Տարիներն ակնթարթի պես անցան…”:

Արմենչիկը` որդու հետ


Արմենչիկը մեզ հետ զրույցում պատմել է նաեւ որդու եւ կնոջ մասին.“Մայքլն արդեն երեքուկես տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Առայժմ միայն հայերեն է խոսում: Կարծում եմ` նա էլ երաժշտական ունակություններ եւ լսողություն ունի: Ժամանակ ունենալու դեպքում կինս` Լուսինեն, ներկա է լինում համերգներիս փորձերին, ձայնագրություններին: Իսկ տղաս երբեմն շատ կարճ ժամանակով մասնակցում է իմ տեսահոլովակների նկարահանման աշխատանքներին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին