×


Արմենչիկ.«Այն կոգեւորի մեր զինվորներին ու ժողովրդին»

Արմենչիկն օրեր առաջ ներկայացրեց իր նոր` «Հայրիկ» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաեւ որդին: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ երգը նվիրված է իր եւ, առհասարակ, բոլոր հայրերին.«Երկար տարիներ մտածում էի այդ մասին, եւ երբ այս երգը ներկայացրին ինձ, անմիջապես հասկացա, որ իմ ուզածն է: Կարծում եմ` մեր հայրերը արժանի են իրենց մասին երգ ունենալ: Արձագանքները շատ դրական են»:

Արմենչիկը` որդու հետ


Երգիչը մեզ հետ զրույցում նշել է, որ փոքրիկ Մայքլը հաճույքով է մասնակցել նկարահանումներին, սիրում է երաժշտության աշխարհը, նաեւ աշխատել տեսախցիկների հետ, բայց թե ապագայում իր ուղին կընտրի, թե` ոչ, դժվարացել է պատասխանել:

Նա պատրաստվում է «Արցախ» անվամբ երգ ներկայացնել.«Այն կատարել եմ դեռ 1993 թվականին, երբ 13 տարեկան էի: Ազգագրական երգ է, որը միշտ հայրս է երգել: Արցախյան վերջին իրադարձություններից ելնելով` որոշեցի նորից երգել: Կարծում եմ` կոգեւորի մեր զինվորներին ու ժողովրդին: Նոր գործիքավորումը կատարել են Կարենը եւ Սեւակը, իսկ ձայնագրման աշխատանքներն իրականացրել է «Artur & Bina» փրոդաքշնը»:

Արմենչիկի ընտանիքը


«Արցախ» երգն Արմենչիկը նախատեսում է կատարել ապրիլի 30-ին կայանալիք իր մոսկովյան մենահամերգի ժամանակ, որը կազմակերպվում է Արցախին աջակցելու նպատակով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին