×


Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»

Նոր երգեր, տեսահոլովակներ, համերգային շրջագայություններ՝ 2017-ը եւս Արմենչիկի համար ստեղծագործական բուռն ու հագեցած տարի կլինի: Նա արդեն իսկ ելույթներ է ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում, այս օրերին էլ պատրաստվում է նոր ուղեւորության:

Արմենչիկը՝ կնոջ հետ


«Փետրվարի սկզբին համերգներ ունեցա ֆրանսիական Մարսել,Վալանս եւ Փարիզ քաղաքներում, փետրվարի 11-ին՝ Կանադայի Լավալում, փետրվարի 24-ից 26-ը հաջորդաբար հանդես կգամ Նիդերլանդներում, Շվեդիայում եւ Ավստրիայում»,-BRAVO.am-ին պատմել է երգիչն ու հավելել, որ շուտով երկրպագուներին անակնկալ կմատուցի:

Արմենչիկը՝ դստեր հետ


«Սիրել չգիտես»՝ այսպես է կոչվում Արմենչիկի նոր երգը, որի հիման վրա մարտին տեսահոլովակ կնկարահանվի: Խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ գործիքավորումը «Artur&Bina» փրոդաքշնինն է.«Սիրո մասին գեղեցիկ ու հետաքրքիր երգ է: Կարծում եմ` կսիրվի»,-նշել է նա:

Երգչի հետ խոսել ենք նաեւ ընտանիքի մասին.«Երբ տուն եմ հասնում, փորձում եմ ժամանակիս մեծ մասը երեխաներիս նվիրել, ավելի շատ՝ Մայքլին, քանի որ մեծ է, շատ բան է հասկանում: Անգելինան դեռ փոքր է` 8 ամսական: Շրջագայություններից վերադառնալուն պես փորձում եմ հարազատներիս հետ վայելել ամեն մի վայրկյանը: Երեխաներս էլ ժամանակի ընթացքում կսովորեն իմ ռիթմին: Մայքլս միշտ գիտի՝ երբ  եւ որտեղ պետք է համերգ ունենամ: Բոլորն էլ հասկանում են, որ երգն իմ կյանքն է»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին