×


Արմենչիկ.«Տղաս է ընտրել քույրիկի անունը»

Արմենչիկի դստեր լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք: Ամերիկաբնակ երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ կրկին հայր դառնալու կապակցությամբ շարունակում է բարեմաղթանքներ ստանալ աշխարհի բոլոր կողմերից:

Արմենչիկի ընտանիքը


«Արդեն գրկել եմ աղջկաս: Հրաշալի, անկրկնելի ու անբացատրելի զգացողություն է, որ յուրաքանչյուր ծնող ապրում է յուրովի: Կցանկանայի շնորհակալություն հայտնել հազարավոր շնորհավորանքների համար: Ուզում եմ, որ բոլորի ընտանիքներում նույն ուրախությունը լինի, աշխարհի բոլոր բալիկները առողջ եւ անփորձանք լինեն, որովհետեւ նրանք են մեր ապագան»,-ասել է նա եւ հավելել, որ նորածինն ու կինը` Լուսինեն, արդեն տանն են:

Արմենչիկը` որդու հետ


Երգչի խոսքով` շատ ջերմ է անցել ավագ որդու առաջին հանդիպումը քույրիկի հետ. «Մայքլն անհամբեր սպասում էր նրա ծննդին: Հենց տղաս է որոշել Անգելինա կոչել, քանի որ շատ է սիրում այդ անունը»:

Արմենչիկը` կնոջ հետ


Մեր հարցին, թե ում է նման աղջնակը, Արմենչիկը կատակով պատասխանել է. «Կարծում եմ` հավասարապես ե՛ւ ինձ, ե՛ւ Լուսինեին, կամ, ավելի  ճիշտ, 70 % է ինձ նման: Դեռ շատ է փոխվելու, հետո ավելի հստակ կարող ենք ասել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին