×


Արմինկայի` սպիտակ ռոյալի տեսքով տորթն ու 40-ամյակի մյուս մանրամասները :)

Այսօր` օգոստոսի 22-ին, Արմինկայի ծննդյան օրն է: “Դարձա 40 տարեկան: Հրաշալի է: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Գոհանում եմ այն ամենով, ինչ չունեմ: Սիրում եմ կյանքն ու մարդկանց: Ու դեռ շատ բաներ ունեմ անելու եւ շատ բաներ ունեմ կյանքից ստանալու:)”. ահա այս գրառմամբ է երգչուհին սկսել տոնել իր 40-ամյակը:

Արմինկան


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը տեղեկացրել է, որ դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել հարազատներից, ընկերներից, գործընկերներից եւ, իհարկե, երկրպագուներից.“Ամեն տարի այս օրը զգում եմ, որ գնահատված եմ մտերիմներիս կողմից, որոնք ինձ նախեւառաջ սիրում են մարդ տեսակիս համար: Այս ամենն ինձ գերագույն հաճույք է պարգեւում, քանի որ կյանքում ամենակարեւորն ինձ համար լավ մարդ լինելն է”:

Արմինկայի փոխանցմամբ` այս անգամ ծննդյան տարեդարձի կապակցությամբ դեռ ոչինչ չի պլանավորել.“Շատ են ասում, որ 40-ամյակը չեն նշում, բայց ես սնահավատ  մարդ չեմ, կարեւորը` սպիտակ ռոյալի տեսքով տոնական տորթն ունեմ, իսկ երեկոյան չի բացառվում, որ հարազատներիս շրջապատում ինչ-որ բան կնախաձեռնեմ:)”:

Արմինկան


Մեր հարցին, թե ինչ նվեր կցանկանա ստանալ իր 40-ամյակի կապակցությամբ, երգչուհին հետեւյալն է պատասխանել.“Անկեղծ ասած, իմ կյանքի ամենացանկալի նվերը ծնվել է 4 տարի առաջ:): Ալեքսից ավելի կարեւոր նվեր ես պարզապես չեմ պատկերացնում: Իսկ ինչ վերաբերում է նյութական նվերներին, ապա էական չէ, թե ինչ կնվիրեն, կարեւորում եմ այն, թե ինչ սրտով կնվիրեն”:

BRAVO.am-ը շնորհավորում է Արմինկային` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:) : 

BRAVO.am
Լուսանկարները` Արրթուր Հովակիմյանի, Վիգեն Մնոյանի եւ Արմինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW