×


Արմինկան՝ Ամանորն արտերկրում դիմավորելու եւ որդու կտրուկ որոշման մասին

Արմինկան այժմ Թեհրանում է, որտեղ տարեմուտի գիշերը տոնական միջոցառման շրջանակում ելույթ կունենա Արազ Դարեի հետ։ Երգչուհին իր պորտֆոլիոն թարմացնելու նպատակով օրեր առաջ լուսանկարվել է ստուդիայում` ֆոտոշարքն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին.«Այս անգամ եւս զգեստներս ինքս եմ ընտրել։ Սա այս տարվա եզրափակիչ ֆոտոշարքն է»։

Արմինկան


Երգչուհին Թեհրան է մեկնել առանց որդու, ինչպես պատմել է  մեզ հետ զրույցում, 6,5 տարեկան Ալեքսը որոշել է տանը տատիկի եւ մորաքրոջ հետ դիմավորել Նոր տարին.«Թեեւ ինձ հետ շատ կապված է, կտրուկ որոշում կայացրեց, ես էլ ընտրությունն իրեն թողեցի։ Եթե լրացուցիչ համերգներ ու միջոցառումներ չլինեն, շուտ կվերադառնամ Երեւան»։

Դեկտեմբերի ընթացքում նա մասնակցել է հեռուստածրագրերի տոնական նկարահանումներին, Մոսկվայում էլ ելույթ է ունեցել «Tashi Show»-ին.«Այս տարի աշխատանքային առումով պասիվ էի. մասնակցել եմ տարբեր համերգների, բայց նորություններ գրեթե չեմ ներկայացրել։ Ամեն դեպքում, երգն ինձ համար մասնագիտություն-կենսակերպ է, դեռեւս այլ աշխատանքով չեմ զբաղվում, բայց հնարավոր է՝ մեկ օր պահը հասունանա, այլ աշխատանքով եւս զբաղվեմ»։

Արմինկան` որդու հետ` նախորդ Ամանորին


Ինչպես բազմաթիվ փոքրիկներ, Ալեքսը եւս անհամբեր սպասում է Ձմեռ պապին. «Ավանդույթի համաձայն, մեր դռան զանգը կհնչի... Ալեքսը գիտի, որ Ձմեռ պապը շատ զբաղված է, չի հասցնի իրեն տեսնել, նվերը դռան առջեւ կթողնի ու կգնա։ Նա հավատում է, որ Լապլանդիայում է ապրում իսկական Ձմեռ պապը։ Տղաս սիրում է լեգո-կոնստրուկտորներ, իր սիրելի խաղալիքները կստանա Ձմեռ պապիկից»։

Արմինկան


Արմինկայի խոսքով` Երեւան վերադառնալով, կզբաղվի առաջին դասարանում սովորող որդու դասերով.«Պետք է կրկնենք տառերը, թվերը եւ անցած բոլոր թեմաները, որ ոչինչ չմոռանա։ Իր ուսուցչի խոսքով՝ խելոք աշակերտ է, առաջին հերթին գիտակցում է, թե ինչ է նշանակում հաճախել դպրոց ու լինել աշակերտ։ Նախքան դպրոց գնալը մանկապարտեզից մեծ բազա ուներ, հոգեպես պատրաստ էր ուսումնական նոր փուլին»։

BRAVO.am
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի եւ Արմինկայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW