×


Արմոն ապրիլին հայր կդառնա :)

“Ուշ է հիմա, ես գնամ տուն, որ չմնա իմ սերն արթուն” երգում է Արմոն, իսկ շուտով նա տուն շտապելու կրկնակի առիթ կունենա:): Երգչի “Ուշ է հիմա” երգն այսօր “21TV”-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է “Տարվա հիթ” տիտղոսին, իսկ մրցանակը ստանալուց հետո նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ շուտով կարժանանա իր կյանքի մեծագույն պարգեւին` հայր կդառնա:

Արմոն` կնոջ հետ


Նա ապագա առաջնեկի սեռը դեռեւս չի ցանկանում բարձրաձայնել, միայն նշել է, որ երեխան կծնվի ապրիլին.“Այս լուրը պարզապես հրաշք էր: Ես եւ կինս իմացել ենք միաժամանակ”:

Արմոն` կնոջ հետ


Արմոն նաեւ պատմել է, որ արդեն իսկ իր բալիկին նվիրված երգ ունի, որն այժմ ստեղծման փուլում է:

Արմոն` կնոջ հետ


Հիշեցնենք, երգիչն ամուսնացել է 2013 թվականին` Դուբայում: Հարսանիքին մեր անդրադարձը կարդացեք այստեղ: Առաջարկում ենք դիտել նաեւ հարսանեկան տեսանյութը: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW