×


Արմուշը կրկնակի հայր է դարձել :)

“Վիտամինցի” Արմուշի համար օրը բարի լուրով է սկսվել. լուսաբացին ծնվել է դերասան-հումորիստի երկրորդ որդին, որին անվանակոչել է Էդուարդ` ի պատիվ հորեղբոր տղայի: BRAVO.am-ի հետ զրույցում երջանիկ հայրիկը նշել է, թե ցանկանում է, որ տղան վերջինիս նման խելացի եւ պարկեշտ մարդ լինի:

Արմուշը` կնոջ հետ


Նա արդեն տեսել է նորածնին, սակայն չի գրկել.“Դեռ չեն թույլատրում:): Երեխաս կյանքիս նոր շունչ է հաղորդել: Եվս մեկ մարդու համար պետք է ապրենք…”:

Արմուշը` որդու հետ


Էդուարդի ծնունդն անչափ ուրախացրել է Դանիելին. այսօրվանից նա ավագ եղբոր դերում է.“Ամիսներ առաջ արդեն որոշել է, թե ինչեր է սովորեցնելու փոքր եղբորը:)”,-նշել է Արմուշը:

BRAVO.am-ը Էդուարդին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմուշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին