×


Արմուշը կրկնակի հայր կդառնա

“Վիտամին” ակումբից Արմուշի` Արման Խաչատրյանի ընտանիքում դարձյալ կլսվի մանկան ճիչ: Հումորիստը BRAVO.am-ին հայտնել է, որ կինը` Լուսինե Սիմոնյանը, օգոստոսին իրեն կպարգեւի երկրորդ երեխան:

Արմուշը` կնոջ հետ


“Մեր ընտանիքում դարձյալ նորածին է լինելու, ով իր հետ բարություն, նոր կյանք, ձգտումներ  կբերի: Երկրորդ երեխային սպասելու զգացողությունները տարբերվում են նախորդից”,-ասել է Արմուշն ու հավելել, որ դեռեւս չեն պարզել փոքրիկի սեռը:

Անվանակոչման հարցում զույգը դեռ տարիներ առաջ է պայմանավորվել. առաջնեկի անվան ընտրությունը մայրիկինն է, իսկ երկրորդի դեպքում, եթե տղա լինի, կորոշի հայրիկը, իսկ աղջկա պարագայում կքննարկեն եւ կընտրեն միասին:):

Արմուշը` որդու հետ


Ապագա քույրիկին կամ եղբորն անհամաբերությամբ սպասում է փոքրիկ Դանին. “Որդուս համար տարբերություն չկա. կարեւորը` փոքրիկ բալիկ լինի տանը”,-նշել է Արմուշը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմուշի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին