×


Արսեն Սաֆարյանը հավատում է Անդրե Սիմոնյանին :)

Արսեն Սաֆարյանը երեկ կիթառ նվագելով ու երգելով հանդիսատեսին տեղափոխել է իր պատանեկության օրեր:): Երգչի փոքրիկ մենահամերգը, որը տեղի է ունեցել երեւանյան ակումբներից մեկում, տեսանկարահանվում էր եւ շուտով կցուցադրվի “Կենտրոն”-ի եթերում` “The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի նախաձեռնած երաժշտական ծրագրի շրջանակում:

Արսեն Սաֆարյանը եւ Անդրե Սիմոնյանը


“1VS1 Project”-ի կարգախոսն է` “Մեկ երգիչ, մեկ երաժշտական գործիք”, հեռուստանախագծի հեղինակ-պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ին հայտնել է, որ յուրաքանչյուր թողարկման ընթացքում կհնչի 7-ից 8 երգ.“Հաճախ ցուցադրում են համերգներ, որոնց ժամանակ 10-ից ավելի երաժիշտ նվագում են, բայց վստահ չենք լինում երգիչ-երգչուհիների կենդանի ձայնով կատարման հարցում: Նպատակ ունեի ստեղծել ծրագիր, որին կմասնակցեն ոչ թե չակերտավոր երգիչներ, ովքեր երգը միջոց են դարձրել երեւալու համար, այլ իսկապես երգել իմացողները, այդ թվում` երաժշտական նախագծերի երիտասարդ մասնակիցները, որոնք ներկայացնում են էստրադային, ժողովրդական, ջազ, ռոք եւ այլ ժանրեր: Կարեւոր է, որ երգչի երգացանկը հարուստ լինի մեղեդիով ու բառերով, որ հնարավոր լինի մեկ գործիքով կատարել”:

Արսեն Սաֆարյանը


Արսեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ առանց մտավախության համաձայնել է հաղորդման առաջին մասնակիցը դառնալ.“Առհասարակ, զգուշանում ես, երբ դիմացինիդ չես հավատում, իսկ Անդրեին հավատում եմ. որպես երաժիշտներ շատ հարցերում համախոհ ենք: Ծրագրի ձեւաչափն ինձ միանգամից հետաքրքրեց. 9-րդ դասարանից սկսել եմ կիթառ նվագել, կարելի է ասել` նախագծի շնորհիվ վերադառնում եմ ակունքներիս: Անմիջական մթնոլորտում միայն խարույկն էր պակասում:)”:

Արսեն Սաֆարյանը` եղբոր` Արթուրի հետ


Երգիչն ընտրել էր այն երգերը, որոնք կկարողանա կատարել կիթառի նվագակցությամբ` “Հին օրեր”, “Եկար անցար”, “Բայց դու չես գալիս”, “Վերադարձիր”, “Հուշերի քաղաք”, “Պարոնայք սպաներ”, “Օգնի՛ր ինձ, Մարիամ”, նաեւ Ռուբեն Հախվերդյանի հեղինակած “Սիրո աշուն”-ը, իսկ “Լավագույն տղերքը” երգի ընթացքում նրան նվագակցել է հարազատ եղբայրը` Արթուր Սաֆարյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին