×


Արսենը, Նունեն, Շուշանը, Դավիթը եւ այլք կերգեն գուսան Հայկազունին օգնելու համար

Արցախյան ազատագրական պայքարում հայ մարտիկներին ոգեւորող “Հայեր, միացեք”, “Պատերազմ ենք գնում”, “Գետաշեն”, “Մոնթե Մելքոնյան”, “Լավագույն տղերքը մենք ենք”, “Հպարտ գնացեք” երգերի հեղինակ գուսան Հայկազունը առողջական խնդիրներ ունի: Նրան վիրահատել են, սակայն դեռ բուժման կուրսեր պետք է անցնի: “Հայկազունք” երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, “Երկրապահ” կամավորների միության անդամ Գագիկ Նազարյանի ծանր հիվանդությունը համախմբել է երաժիշտ ընկերներին:

Գուսան Հայկազունը


Նրան աջակցելու նպատակով փետրվարի 5-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Միացեք, հայեր” խորագրով  բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կուղղվի գուսանի բուժմանը: Ելույթ են ունենալու Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Նունե Եսայանը, Դավիթ Ամալյանը, Շուշան Պետրոսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արաբոն, Ռուբեն Սասունցին, Մկրտիչ Մկրտչյանը, Գագիկ Գինոսյանը` “Կարին” ավանդական երգի-պարի համույթով, “Սասնա ծռեր” պարի խումբը ու ուրիշներ:

Գուսան Հայկազունը


Բարեգործական համերգի կազմակերպիչներից Մանուշակ Ստեփանյանը BRAVO.am-ին հայտնել է, որ վիրահատությունից հետո գուսան Հայկազունը պետք է անցնի քիմիոթերապիայի կուրսեր.“Վիրահատությունը կատարել է իր մարտական ընկերը` բժիշկ Տարոն Տոնոյանը, առաջին քիմիոթերապիայի ծախսերը հոգացել են նրա երգիչ-ընկերները, բուժման շարունակության համար նա մեր աջակցության կարիքն ունի: Արցախյան պատերազմի տարիներին նա կանգնել է մեր կողքին, հիմա մեր հերթն է նրան օգնելու: Նա Վազգեն Սարգսյանի առաջարկով հենց Գետաշենը պաշտպանելու ընթացքում գրել է համանուն հայտնի երգը: Մարտական ընկերներին շատ է ոգեւորել իր ռազմահայրենասիրական երգերով”:

Փետրվարի 5-ին կայանալիք համերգի տոմսերն արժեն 3000-5000 դրամ: Ձեր գումարային ներդրումը կարող եք փոխանցել նաեւ գուսանին օգնելու համար բացված հետեւյալ հաշվեհամարներից մեկին` 11805003430500 AMD,
11805003430501 USD:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին