×


Արտակ Վարդանյանի 27-ամյակի խնջույքն ու ամենամեծ ձեռքբերումը :)

Հեռուստահաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը երեկ երեւանյան ժամանցի վայրերից մեկում մտերիմների շրջապատում տոնել է 27-ամյակը: Երեկույթին ներկա են եղել Հրաչ Քեշիշյանը, Շուշան Պետրոսյանը, Սյուզի Շահբազյանը, Տիգրան Դանիելյանը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արտակ Վարդանյանը եւ Սյուզին


«Ի տարբերություն շատերի՝ ես ծննդյանս օրերին չեմ տխրում, այլ հակառակը՝ շատ բարձր տրամադրություն եմ ունենում ու մեծ ոգեւորությամբ խնջույքներ կազմակերպում»,-մեզ հետ զրույցում նշել է Արտակը:

Հաճելի բարեմաղթանքների պակաս հոբելյարը չի ունեցել:).«Գերհոգնած առօրյայից հետո «փախել» էի բոլորից:): Երեկոն մտերիմ ընկերներիցս մեկի հետ եմ անցկացրել: Հանգիստ մի վայր էինք գնացել՝ մի փոքր ցրվելու ու զրուցելու, հենց այնտեղ էլ օրը փոխվեց, եւ նա առաջինը շնորհավորեց ինձ»:

Արտակ Վարդանյանը եւ Հրաչ Քեշիշյանը


Վերհիշելով նախորդ տարեդարձերը` Արտակն առանձնացրել է 25-ամյակը. «Մեծ խնջույք էի կազմակերպել՝  հրավիրելով նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ հաճախ չեմ շփվում»:

Արտակ Վարդանյանը եւ Սյուզին


Հետադարձ հայացք գցելով անցյալին՝ հաղորդավարը նշել է, որ ամենամեծ ձեռքբերումը սիրելի աշխատանքն է.«Այսօր ինչ-որ չափով կայացած եմ իմ գործում: Վարել ու այժմ էլ վարում եմ այն հեռուստածրագրերը, որոնք ինձ դուր են եկել: Բացթողումներն էլ շատ-շատ են. կուզեի` շատ ավելին արած լինեի իմ աշխատանքում: Բայց չեմ նեղվում. ամեն ինչ դեռ առջեւում է:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝  Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին