×


Արտո Թունջբոյաջյան.«Նրա ծնվելուց հետո հասկացա, որ կյանքը մի ուրիշ իմաստ ունի»

Արտո Թունջբոյաջյանը Նյու Ջերսիից վերադարձել է Երեւան՝ կրկին ելույթ ունենալու ու իր հույզերով կիսվելու։ «Ռետրո» երաժշտական ակումբի հրավերով անվանի երաժիշտն իր «Armenian Navy Band»-ի հետ ելույթ է ունեցել համերգային նոր ծրագրով։ Հատուկ այս երեկոյին մասնակցելու համար Երեւան էր ժամանել ոչ միայն Արտոն, այլեւ արտերկրում ապրող նրա երկրպագուներից։

Արտո Թունջբոյաջյանի երեւանյան ակումբային համերգին


Ելույթից րոպեներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Արտո Թունջբոյաջյանը պատմել է, որ իմպրովիզների սիրահար է եւ նախապես չի կազմում երգացանկը. «Մոտ 3-4 ամիս չենք նվագել, կարոտած ենք ակումբային միջավայրին։ Սկսում ենք նվագել, գաղափարը տեղում ծնվում է. մեզ համար էլ պիտի նորություն լինի։ Մեկ-մեկ նախօրոք ծրագիրը կազմում եմ, բայց տեսնում ենք, թե ժողովուրդն ինչ տրամադրություն ունի, փոխում ենք ցանկը։ Ուզում ենք մեր ստեղծածով կիսվել, որովետեւ վաղը, մյուս օրը մեռնում ես, քո ստեղծածն է մնում, փողը չի մնում։ Էս աշխարհ ու կյանք չես գալիս, որ տանես, այլ տալու համար ես գալիս, ադոր համար ուրախ եմ մարդերուն ծառայել»։

Արտո Թունջբոյաջյանի երեւանյան ակումբային համերգին


Ավանգարդ-ֆոլկ ոճի սիրահարները երկու մասից կազմված համերգին վայելել են նրանց հայտնի ստեղծագործությունները, նաեւ առաջին անգամ ունկնդրել նոր երգեր, որոնցից մեկը նվիրված է Արտոյի թոռնիկին.«Մեկ թոռ ունեմ, նրա ծնվելուց հետո հասկացա, որ կյանքը մի ուրիշ իմաստ ունի, իմանայի` էսքան լավ է, միանգամից թոռնիկ կունենայի:)»։

«Գրեմմի» մրցանակակիր, կոմպոզիտոր, վոկալիստ Արտո Թունջբոյաջյանը  կատարումների ընթացքում կիսվում էր իր խոհերով՝ անմիջական շփվելով  հանդիսատեսի հետ։

Արտո Թունջբոյաջյանի երեւանյան ակումբային համերգին


Միսթր Ավանգարդ-ֆոլքը Երեւանում կլինի մինչեւ մարտի 28-ը, նրա խոսքով՝ չգիտի, թե ինչով կզբաղվի այս օրերին, բայց ուրախ է, որ առավոտյան աչքերը կբացի հայրենիքում։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին