×


Արտո Թունջբոյաջյանը, Շուշան Պետրոսյանն եւ մի շարք ռոք-խմբեր երգել են եզդիներին զորակցելու համար

Եզդիներին զորակցելու նպատակով երեկ` սեպտեմբերի 4-ին, “Օգնիր եզդիներին” հասարակական նախաձեռնությունը Ազգային ժողովի բակում կազմակերպել էր ռոք-համերգ, որի շրջանակում հանդես են եկել “Ոստան հայոց”, “Բամբիռ”, “Դորիանս”, “EmpyRay” եւ “The Beautified Project” խմբերը:

"Ոստան հայոց" խումբը եւ Շուշան Պետրոսյանը


Բարեգործական միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Արտո Թունջբոյաջյանն ու Շուշան Պետրոսյանը: Երգչուհին հատուկ այս համերգին մասնակցելու նպատակով Արցախից ժամանել էր Երեւան եւ “Ոստան հայոց” խմբի հետ կատարեց “Մշո Գորանի” ստեղծագործությունը:

Գոռ Սուջյանը


Բեմի հետեւում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են Իրաքի եզդիների ջարդի մասին պատմող կադրեր, “Օգնիր եզդիներին” հասարակական նախաձեռնության անդամներն էլ նշել են, որ իրենց նպատակն է բարձրաձայնել խնդրի մասին եւ հումանիտար օգնություն ուղարկել եզդիներին:

Արթուր Իսպիրյանը


Համերգին ներկա էր նաեւ երաժիշտ Արթուր Իսպիրյանը, որը մեզ հետ զրույցում հետեւյալն է ասել.“Այս միջոցառումը մեր ձայնն ու ճիչն է: Հարցը միայն ֆինանսական օգնությունը չէ, պետք է հոգեպես աջակցել մեր բարեկամ եզդիներին: Սեպտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 20:00-ին Ազատության հրապարակից ջահերով երթ կմեկնարկի դեպի Ծիծեռնակաբերդ, որին մասնակցելու եմ նաեւ ես: Այն, ինչ կատարվում  է այսօր, անընդունելի ու զարմանալի է: Սա Հայոց ցեղասպանության կրկնությունն է, այլ կերպ անհնար է անվանել”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին