×


Արփենիկի նոր տեսահոլովակը, նախագծերն ու համերգները Երեւանում :)

“conFuse”. այսպես է կոչվում Արփենիկ Հակոբյանի հեղինակած նոր երգը, որի հիման վրա նկարահանվել է երգչուհու երրորդ տեսահոլովակը: Պրեմիերային սպասեք նաեւ BRAVO.am-ում, իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ երաժիշտը համագործակցել է “Dorians” խմբի դաշնակահար Արման Փահլեւանյանի հետ, որն էլ կատարել է գործիքավորումը, ռեժիսոր Միքայել Խալափյանի եւ օպերատոր Վազգեն Մուրադյանի:

Արփենիկը


“Երգը գրելիս ոգեւորվել եմ քաղաքական իրավիճակներից: Վերնագիրը կարող ենք թարգմանել որպես քաղաքական խառնաշփոթ, սակայն այն բացարձակապես չի պարունակում քաղաքականություն”,-մեզ հետ զրույցում ասել է հեղինակ-կատարողն ու հավելել, որ այս անգամ հանդես է գալիս թրիփ-հոփ ժանրում:

Բրյուսելում երաժշտական կրթությունը շարունակող թավջութակահարուհուն Երեւան են բերել ինչպես նոր ձայնասկավառակի երգերի ձայնագրման աշխատանքները, այնպես էլ ջազային համերգ-հանդիպումները: Արփենիկը նաեւ զուգերգ է ձայնագրել Տիգրան Պետրոսյանի հետ.“Ընկերության մասին անգլալեզու երգ է, որի հիման վրա եւս կնկարահանվի տեսահոլովակ”:

Արփենիկը


Նա համագործակցում է նաեւ Ֆորշի հետ եւ այսօր ելույթ է ունենալու վերջինիս մենահամերգին.“Բեք-վոկալն ամբողջությամբ ինձ է վստահված: Ի դեպ, հանդես եմ գալիս նաեւ մեկ այլ` “Latin-Jazz” նախագծի շրջանակում. մեր հաջորդ համերգը սեպտեմբերի 23-ին է` “Stop”ակումբում”:

Արփենիկը եւս մեկ նախագիծ է իրականացնում, որի մասին մանրամասներ կհայտնի ամիսներ անց.“Միայն նշեմ, որ 4 թավջութակահարուհուց բաղկացած խումբ եմ ստեղծում, որը հնչեցնելու է ոչ թե դասական երաժշտություն, այլ փոփ-ջազ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփենիկ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին