×


Արփի Գաբրիելյան.“Իրենց կապը հոր սրտով չէ”

Աշնանը մեծ էկրան կբարձրանա “Որոգայթ” սերիալի մոտիվներով նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը: Հայտնի դերակատարների կողքին կան նոր դեմքեր, որոնցից մեկն Արփի Գաբրիելյանն է: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ մարմնավորելու է գլխավոր հերոսի` Հովոյի աղջկան:

Արփի Գաբրիելյանը


Դերասանուհին նշել է, թե հաճույքով է աշխատել ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի, իր խաղընկեր Հարություն Մովսիսյանի եւ մյուսների հետ.“Լինելով այդ տեսակ կայացած մարդու աղջիկ` իմ հերոսուհին ինչ-որ չափով սառնասիրտ է, քիչ է խոսում, բայց շատ բան է հասկանում: Կա նաեւ սիրո պատմություն նրա եւ հոր աշխատողի միջեւ, բայց աղջիկը գիտակցում է, որ իր ընտրությունը հոր սրտով չէ: Մի տեսարան էլ կա, որտեղից պարզ է դառնում, որ հայր ու աղջիկ մտերիմ են, բայց սիրո թեման նրանց համար փակ է”:

Արփի Գաբրիելյանը


Հետաքրքիր է, որ Արփիի խաղընկերը կրկին Մարջան Ավետիսյանն է, բայց, ի տարբերություն “Ֆուլ Հաուս” սիթքոմի, նրանք այստեղ մայր ու դուստր են.“ Մեզ համար հեշտ ու հաճելի էր կրկին միասին նկարահանվել: Արդյունքը տեսնելու համար սպասում ենք ֆիլմի պրեմիերային”:

Նա նաեւ հայտնել է, որ օգոստոսի 20-ին կմեկնարկեն “Ֆուլ Հաուս”-ի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Դերասանուհին տպավորված է ռուսաստանյան վերջին հյուրախաղերից.“Առաջին անգամ էի ելույթ ունենում տեղի հայերի համար: Շատ ջերմ էին: Արտերկրում, սովորաբար, հանդիսատեսն ավելի կարոտած ու ջերմ է լինում”:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Մարջան Ավետիսյանը


Արփին ամռան ընթացքում շարունակում է աշխատել, երկարատեւ հանգստի չի մեկնի, օրեր առաջ էլ իրականացրել է նոր ֆոտոշարք լուսանկարչուհի Խանդութ Պարույրյանի հետ.“Հատուկ ոչինչ չէինք պլանավորել, պարզապես ուզում էինք բնության գրկում կադրեր ստանալ, նույնիսկ վայրը նախապես չէինք ընտրել”:

BRAVO.am
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի եւ Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին