×


Արփինե Գաբրիելյանը հոբելյանի առթիվ ինքն իրեն մեքենա է նվիրել :)

Ավանդույթ է դարձել նոյեմբերի 18-ի կեսգիշերին Արփինե Գաբրիելյանի ընկերների այցը նրա հայրական տուն, իսկ առիթը ծննդյան տարեդարձն է: Նախորդ տարի հոբելյարն ակումբային խնջույք էր կազմակերպել, այս անգամ նշել է միայն ամենամտերիմ մարդկանց շրջապատում:

Արփինե Գաբրիելյանը


“Ֆուլ հաուս” սիթքոմում նկարահանվող հաղորդավարուհի-դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ինքն իրեն մեծ նվեր է արել.“Գնել եմ իմ առաջին ավտոմեքենան: Չգիտեմ` որքանով կլինեմ կարգապահ վարորդ, բայց իսկապես ուզում էի իմ փոխադրամիջոցն ունենալ”:

Արփինեն մեծանալու պատճառով այնքան էլ չի սիրում իր տարեդարձը.“Անկեղծ ասած` ուզում էի արտերկիր մեկնել, բայց ճիշտ արեցի, որ չմեկնեցի եւ հարազատ մարդկանց հետ օրս անցկացրի: Միացյալ Նահանգներում էլ լավ եմ նշել, բայց ինձ լիարժեք եմ զգում Երեւանում, չնայած` երազում եմ այնքան հնարավորություն ունենալ, որ բոլոր ընկերներիս ու հարազատներիս հրավիրեմ ծովափնյա տաք երկիր, եւ հանգստավայրում մեծ շուքով տոնենք”:

Արփինե Գաբրիելյանը


Մանկության տարիների ծննդյան տոներից նա առանձնացրել է Երեւանի 74 միջնակարգ դպրոցում համադասարանցիների հետ տորթ ուտելու արարողությունը. “Դասի ընթացքում տորթ ուտելը ուրախություն էր:): Նաեւ հիշում եմ Սանկտ-Պետերբուրգում անցկացրածս տոները. այդ օրերը ավելի լավ են տպավորվել, քան նախորդ տարվա ծնունդս”:

Արփինեն երկար տարիներ շոու-բիզնեսի ասպարեզում է, բայց խոստովանում է` “Ֆուլ հաուս”-ի շնորհիվ այժմ ավելի հանրաճանաչ է դարձել, բարեմաղթանքների թիվն էլ կրկնապատկվել է.“Ինձ համար ամենաուրախալին փոքրիկների ուշադրությունն է, զգում եմ, որ ինձ սիրում են, 3-4 տարեկան երեխաների ջերմ խոսքերն անչափ հաճելի են”:

Արփինե Գաբրիելյանը


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտած երաժշտական թատրոնի դերասանուհին նշել է, որ մեկ նախագծով չի սահմանափակվի, 2015 թվականի սկզբից այլ աշխատանք էլ կունենա.“Որպես հաղորդավար ընդգրկված եմ մի հեռուստանախագծում, որը եթեր կհեռարձակվի հունվարից հետո: Ձգտում եմ ավելին անել, չեմ ուզում անընդհատ նույն տեղում դոփել: Սիրում եմ իմ մասնագիտությունը, ուզում եմ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել եւ ինչպես յուրաքանչյուր դերասան, սպասում եմ նոր առաջարկների”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արփինե Գաբրիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին